Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:56 25-01-2023

Բերձորի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Բրիտանական խորհրդարանում պատգամավոր Ջեսիկա Մորդենը ելույթ է ունեցել Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին բանավեճում։

«Այսօր խորհրդարանում ես մասնակցեցի Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճին։ Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության հալածանքներն ու ահաբեկչություններն արժանանան միասնական, միջազգային դատապարտման։

Բայց նաև կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն այս դեպքում օգտագործի ազդեցության իր եզակի լծակները՝ որպես Ադրբեջանի դիվանագիտական և առևտրային սերտ գործընկեր։ Բաքվին ուղղված մեր ուղերձը պետք է հստակ լինի. հենց հիմա վերջ տալ այս խայտառակ, չարդարացված շրջափակմանը և բռնաճնշումների ավելի լայն մոդելին, որը շատերը համարում են Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաներին իրենց պատմական հայրենիքից վտարելու փորձ»,- հայտարարել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամը:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»