Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 3 տարի առաջ - 15:38 25-01-2023

 Բերձորի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում. թուրք իրավապաշտպան

Գերմանիայում բնակվող թուրք ակտիվիստ, իրավապաշտպան, մանկավարժ Սելայ Էրթեմը Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը կեղծ և շինծու է համարում։ Ermenihaber գործակալության հետ զրույցում Էրթեմն ասել է, որ ճանապարհի արգելափակումը պիտի ամոթալի լինի ողջ մարդկության համար։

«Ինչպիսի՜ կեղծավորություն է փորձել կոծկել այս կեղտոտ խաղերը, որոնք բնապահպանության և միջավայրի պահպանության կեղծ քողի ներքո ըստ էության թիրախավորում են հայ ժողովրդին»,- ասել է Էրթեմը։

Նա շեշտել է, որ Բերձորի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում։ Նա միևնույն ժամանակ կարևորել է, որ Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում և խիզախորեն պայքարելու որոշում կայացրեց։

Անդադառնալով Ադրբեջանին ուղղված Թուրքիայի լիակատար աջակցությանը ՝ թուրք իրավապաշտպանը շեշտում է, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ձգվող թուրանական երազանքի իրականացումը և այդ ճանապարհին «Հայաստանի արգելքը հաղթահարելը» միշտ էլ Թուրքիայի օրակարգում են եղել։ «Մենք դատապարտում ենք Թուրքիայի զավթողական ​​և նվաճողական ​​քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությունը»,- եզրափակել է Էրթեմը։

Սելայ Էրթեմը ծնվել է Բայբուրթ (պատմ. Բաբերդ) նահանգում։ Ծնողները աշխատանքի նպատակով տեղափոխվել են Գերմանիա, որտեղ էլ Էրթեմը մեծացել է։ Ստացել է մանկավարժի կրթություն և աշխատել իր մասնագիտությամբ։ Այժմ ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։

Սելայ Էրթեմն, ի դեպ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած լուսահոգի Ալի Էրթեմի այրին է։





Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան