Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:28 25-01-2023

Ընդդիմադիր լինեի, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը. Վիլեն Գաբրիելյան

Civilnet.am-ի եթերում հարցազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կպահանջեր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԳՇ պետի հրաժարականը, եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, ասաց․

«Կարծում եմ՝ այո, եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Բայց քանի որ ընդդիմադիր պատգամավոր չեմ, այլ «Քաղաքացիական «պայմանագիր» խմբակցության անդամ եմ և Սուրեն Պապիկյանի թիմակիցը, իմ գործառույթը պետք է լինի Սուրեն Պապիկյանին տվյալ հարցերում օժանդակելը՝ համակարգային վերափոխումների տեսանկյունից։ Կարծում եմ՝ տրամաբանական չի լինի, որ ես հիմա Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջեի»։

Գաբրիելյանը նշեց, որ ԶՈՒ համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ և իր խնդիրը՝ որպես պատգամավոր, այդ խնդիրները վեր հանելն ու լուծումներ գտնելն է։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի