Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:40 25-01-2023

Բաքուն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի՝ Բերձորի միջանցքը բացելու մասին կոչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Բերձորի միջանցքի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը։

Այս մասին Հաջիզադեն գրառում է կատարել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Վերջինս ընդգծել է, որ «ճիշտ կլիներ հայկական կողմին կոչ անել, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ապօրինի գործողությունները»։ Հաջիզադեն հայտնել է, որ այս ընթացքում Արցախ ուղևորված ավելի քան 1000 ավտոմեքենաները, ապացուցում են, որ «ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն իր ճեպազրույցի ժամանակ կոչ է արել Ադրբեջանին վերացնել Բերձորի միջանցքի շրջափակումը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին