Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:48 25-01-2023

Անմիտ ու անհիմն սահմանափակումներ են դնում․ Էդգար Ղազարյանը՝ քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցի մասին

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մենք նախաձեռնում ենք Հանրապետության հրապարակում հավաք անցկացնել, և երկու անգամ էլ արժանանում ենք նույն վերաբերմունքին և դիմադրությանը։ Այս մասին այսօր
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի համար են հայց ներկայացրել քաղաքապետարանի դեմ։

«Նախորդն օգոստոսի 23-ի հանրահավաքն էր, երբ քաղաքապետարանը լսելով միայն ոստիկանության կարծիքը, պահանջեց, որ հանրահավաքն անցկացվի ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Անտրամաբանական որոշում․ անկախության հռչակագրին նվիրված հանրահավաքը՝ բոլշևիկյան առաջնորդի անունը կրող հրապարակում։ Սա Երևանի քաղաքապետարանի տրամաբանությունն էր ոստիկանության հետ միասին։ Եվ մենք ստիպված եղանք դիմել դատարան, շահեցինք դատը և վարչական դատարանը հնարավորություն տվեց հանրահավաքն անցկացնել Հանրապետության հրապարակում»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ այս անգամ ևս ոստիանության դիմադրությանն են հանդիպել։

«ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչությունը նամակ է գրել քաղաքապետարանին՝ առաջարկելով սահմանափակումներ, որ այդ հավաքը լինի 2795-ամյակի այգու հարակից տարածքում, այսինքն, ըստ էության, ոչ հրապարակում, այլ այգու մայթին, իսկ դրան նախորդող դեպի Եռաբլուր երթը ոչ թե լինի փողոցներով, այլ միայն մայթերով։ Մենք համարում ենք, որ սա արհեստական խոչընդոտ է, որովհետև հավաքի կազմակերպիչները իրենք են որոշում, թե հրապարակի որ ամսում անցկացնեն։ Օրենքը միայն մեկ սահմանափակում ունի, որ պետք է կառավարական շենքերի մուտքերը չարգելափակվեն։ Մենք էլ նման խնդիր չունենք, հրապարակի տարածքն է 3 հա է և ինչ ծավալի հնարահավաք էլ լինի, այդ շենքերի մուտքերը չեն արգելափակվելու։ Այսինքն օրենքի սահմանափակումներից բացի ոստիկանությունն անմիտ ու անհիմն սահմանափակումներ է առաջ դնում, ինչը մեր իրավունքների խախտում է։ Իրենց սահմանափակումները մենք համարում ենք ապօրինի, ոչ խելամիտ և բողոքարկում ենք»,- ասաց Ղազարյանը՝ ընդգծելով, որ երկու դեպքում էլ քաղաքապետարանի որոշումն ամբողջությամբ համապատասխանում է ոստիկանության պահանջներին․ «Այսինքն ստացվում է, որ օրենքը նախատեսում է՝ քաղաքապետարանը պետք է որոշում կայացնի, բայց իրավակիրառ պրակտիկայում փաստացի որոշումները կայացնում է ոստիկանությունը։ Նրանց խնդիրն ընդամենը հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելն է, պարզվում է՝ Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունը դարձել է այս քաղաքում որոշումներ կայացնող, և քաղաքացիներին ծառայություններ մատուցելու փոխարեն նրանց իրավունքները սահմանափակող»,- ասաց Ղազարյանը, վստահեցնելով, որ դատը կրկին շահելու են։

Էդգար Ղազարյանը նաև հիշեցրեց, որ նույն երթուղով ժամանակին հանրահավաք-երթ է իրականացրել Նիկոլ Փաշինյանը, որի մասին նույնիսկ քաղաքապետարանի կայքում ծանուցում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ