Արտաքին 3 տարի առաջ - 15:50 24-01-2023

Ուկրաինայում աղմկահարույց պաշտոնանկությունների շարք է սկսվել

Ուկրաինայում վերջին օրերին աղմկահարույց պաշտոնանկությունների շարք է սկսվել։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Կիրիլո Տիմոշենկոն հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի գրասենյակի տեղակալի պաշտոնից։

Ավելի ուշ հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը՝ Ուկրաինայի զինված ուժերի համար սննդամթերք գնելու հետ կապված սկանդալի պատճառով։ Նա իր որոշումը պատճառաբանել է «մեղադրանքների արշավի» պատճառով առաջացած բանակի կայուն մատակարարման սպառնալիքները վերացնելու ցանկությամբ։

Բացի այդ Իսպանիայում արձակուրդի հետ կապված սկանդալից հետո Ալեքսեյ Սիմոնենկոն ազատվել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

Լրատվամիջոցները հայտնում են, որ հրաժարականի դիմում է գրել նաև Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման փոխնախարար Իվան Լուկերյան։

Ակնկալվում է, որ աղմկահարույց հրաժարականները առաջիկայում նույնպես կշարունակվեն։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ մի քանի նախարարներ կարող են կորցնել իրենց պաշտոնները։ Ավելի վաղ գործադիր իշխանությունում զտումների մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայում մեկնարկած պաշտոնանկություններին անդրադարձել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա իր թվիթերյան էջում գրել է, որ իշխանությունները աչք չեն փակում արձանագրված խախտումների վրա։

«Զելենսկու կադրային որոշումները վկայում են պետության առանցքային առաջնահերթությունների մասին։ Ոչ ոք «աչք չի փակում»։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա իր պատասխանատվությունը։ Նախագահը տեսնում և լսում է հասարակությանը։ Եվ նա ուղղակիորեն պատասխանում է հասարակության առանցքային պահանջին՝ արդարություն բոլորի համար»,-գրել է Պոդոլյակը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»