Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:20 24-01-2023

Թուրքիան պատրաստ է աջակցել Արցախի օկուպացված տարածքներում գյուղատնտեսության զարգացմանը

Թուրքիան պատրաստ է աջակցել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գյուղատնտեսության զարգացմանը։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության ներկայացուցիչ Դուրալի Քոչաքը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային սեմինարի ընթացքում։

«Թուրքիան ամեն ինչ կանի Ադրբեջանի ազատագրված տարածքներում գյուղատնտեսությունը զարգացնելու համար»,- հայտարարել է Քոչաքը։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիան և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ինչպես Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում համատեղ տարբեր նախագծեր են իրականացնում ձկնաբուծության և ջրային ռեսուրսների ոլորտում։ Նա նաև շեշտել է, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանության պահպանմանը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»