Արտաքին 3 տարի առաջ - 15:05 24-01-2023

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Ռուսաստանի Դաշնությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսություն է վարում և շարունակում է տքնաջան ու բարդ աշխատանք տանել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները։

«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ, շատ տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կոչ էր արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»