Ներքին 3 տարի առաջ - 13:17 24-01-2023

Աննա Հակոբյանը «թքած ունի մեր բոլորի բանտիկների վրա» և սանձարձակ անկեղծությամբ չի թաքցնում դա

Թվում է, թե վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրում և գործունեություն է ծավալում մեր նյարդերի հաշվին՝ հանրությանն ավելի զայրացնելու համար։

Նախկին լրագրող տիկինը, ով բնականաբար շատ լավ հասկանում է, թե ոչ պատեհ ժամանակ հրապարակված տեղեկատվությունը, լուսանկարներն ինչ ազդեցություն են ունենում հանրության վրա և ինչ արձագանք են ստանում, դժվար չհասկանա իր գործունեության հետևանքները։

Հիմա հարց է առաջանում՝ Աննա Հակոբյանը տարրական «քթածակ» չունի, թե ինչ անում է, դիտմամբ է անում, մեր աչքն էլ է հանում, անում է մեզ ավելի կատաղեցնելու համար․․․։

Այս օրերին, երբ ողջ ազգը սգում է 15 զինծառայողների մահվան համար, մտահոգ է 120 հազար արցախցիների համար, Հակոբյանը «ազդեցիկ կին» էր խաղում Իրանում՝ դստրերի, Աննա Ավանեսյանի հետ։ Այց էր նախատեսված, գնաց, մասնակցեց, բայց գոնե կարելի էր այդքանով բավարարվել, ոչ թե ամենուր լայն ժպիտով նկարներ հրապարակել,ռեստորաններից լուսանկարներով կիսվել Արցախում արդեն 40 օր ձգվող ապաշրջափակման և հումանիտար աղետի ֆոնին․․․։

Տպավորություն է, թե Հակոբյանն անհաղորդ է այն «աղետներին», ինչ կատարվում է մեր երկրում իր ամուսնու, նրա քաղաքական թիմի մեղավորությամբ։ Հակոբյանը ոչ միայն անհաղորդ է այս ամենին, այլև, հայտնի սիթքոմի խոսքերով ասած, թքած ունի «մեր բոլորի բանտիկների վրա», ավելին՝ սանձարձակ անկեղծությամբ չի էլ թաքցնում, թե ինչքան բարձր աշտարակից թքած ունի նա մեր դժբախտությունների վրա, այն դժբախտությունների, որի հեղինակն ինքն ու իր ամուսինն են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից