Ներքին 3 տարի առաջ - 09:52 24-01-2023

Մաստեր կլաս ՔԿ-ից՝ երկրպագելով քո շեֆին և շեֆի շեֆին

Մեր պետական մարմիններն այնքան «սինխրոն» են աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ, այնքան հավատարիմ են սիրելի վարչապետին, որ անգամ Աննա Հակոբյանը կարող է նախանձել այս հարաբերություններին։

Բավական է՝ վարչապետը մի նոր «բլթոցով» հանդես գա, վերջ, մրցությունը սկսված է, ով ավելի շուտ կհաստատի սիրելի վարչապետին, ով կապացուցի նրա ասածի վերին ատյանի ճշմարտություն լինելը, ով ինչպես նրա աչքը կմտնի։ Այս առումով, թերևս, Արգիշտի Քյարամյանն առաջատար է, առանց այն էլ նա «քնում և արթնանում է» Նիկոլ Փաշինյանին օրհնելով, հիմա էլ ոչ պակաս «շեֆասեր», շեֆի նկատմամբ առանձնակի հարգանք, հավատարմություն տածող խորհրդական ունի՝ ի դեմս Գոռ Աբրահամյանի։

Մարդ, ում ղեկավարները փոխվում են, սակայն երկրպագությունը, հարգանքը, սերը ղեկավարների նկատմամբ չի մարում։ Առանց որևէ հետին մտքերի, շատ միամիտ զուգադիպությամբ, այսօր ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել Արջուտում ինքնաշեն կաթսայի պայթյունի մասին, որի հետևանքով 51-ամյա կնոջ ձեռքն ամպուտացվել է։

Հիմա պատահական է նախօրեին վաշտի կացարանում հրդեհի ֆոնին նման լուրի տարածումը՝ բնականաբար ոչ։ Այս «անմեղ հաղորդագրությամբ» փորձում են հանրային գիտակցության մեջ դիրքորոշում արմատավորել, որ «այո, մենք նման բառադի ազգ ենք, մեր կյանքը, անվտանգությունը չգնահատող, ամենուր կանոնները խախտող, հո միայն բանակում չեն հրդեհային անվտանգության կանոնները խախտում, նաև տներում են խախտում»։

Քավ լիցի, իհարկե, այդ կանոնները, ցավոք, չենք պահպանում, բայց դա ամենևին չի արդարացնում բանակում տեղի ունեցածը։ Բանակում այդ ամեն ինչի համար կան պատասխանատուներ, որոնք պետք է պատժվեն։

Ինչ վերաբերում է հաղորդագրությանը, ապա նմանատիպ դեպքեր, բնականաբար, կլինեն եթե ոչ ամեն օր, գոնե ամեն շաբաթ, բայց չգիտես ինչու, ՔԿ-ն նման դեպքի մասին հայտնում է հենց այս դեպքերի ֆոնին։

Լավ է, գոնե զոհեր չկան, վատ է, որ քաղաքացու ձեռքն ամպուտացիա են արել, սակայն մեկ այլ դեպքում սա դժվար դառնար ՔԿ-ի կողմից տարածվող հաղորդագրություն։ Ի դեպ, թեև հաղորդագրություն մեջ նշված է, որ տուժածներ կան, սակայն այլ տուժածների մասին տեղեկություն չկա։

Ահա, թե ինչպես կարելի է սիրել «շեֆին» և հնարավոր ու անհնար միջոցներով ամեն ինչ անել՝ ապացուցելու նրա ճշմարտացի լինելը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
13:59 Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար