Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:37 23-01-2023

Ընդդիմության ներսում որոշումներ կայացնողները դադարել են ժողովրդի հետ շփվել․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Վարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է

Մամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։

Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա ընդդիմությունը պետք է սկսի ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես և մտնի հասարակության հետ ուղիղ երկխոսության մեջ։ Այսօրվա գերէմոցիոնալ ֆոնին հասարակությունը ճիշտ կարձագանքի։ Ժողովուրդը շոկի մեջ է։ Եթե միայն էթիկական նորմերը խախտելու համար մեղադրում են մեկ հեռուստաընկերության, ապա սա՞ որ բարոյական նորմերի մեջ է տեղավորվում։ Եթե ընդդիմությունը դա չի անում, ապա ծագում է միակ տրամաբանական հարցը՝ բա էլ ո՞րն է ընդդիմության իմաստը, ինչի՞ են պետք այս տեսքով խմբակցությունները։

Վարչապետի պաշտոնանկության մյուս կարևոր քաղաքական հիմնավորումը հետևյալն է. 2021թ-ի արտահերթ ընտրություններին նա Արցախի և մյուս կարևորագույն հարցերի վերաբերյալ իր նախընտրական ծրագրում ժողովրդին ներկայացրել է բոլորովին այլ տեսակետներ, իսկ այսօր իրականացնում է լրիվ հակառակը։ Նիկոլն ինքն այսպիսով չեղարկել է ընտրությունների արդյունքները, բայց դրան քաղաքական պրոցեսի տեսք պետք է տա ընդդիմությունը, որը դա չի անում։ Ավելին, ընդդիմության ներսում որոշումներ կայացնողները դադարել են ժողովրդի հետ շփվել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում հանրային պրոցես, քաղաքական զարգացումներ գեներացնելը։ Եթե չի պատկերացնում կամ չի ցանկանում, ապա դրա մասին պետք է պարզ ասել հասարակությանը։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս տարի Հայաստանում և նրա շուրջ լինելու են մեծ փոփոխություններ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը