Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:30 21-01-2023

Պետք է ոչ թե պահանջել պաշտպանության նախարարի հրաժարականը, այլ պետք է իրականացնել հանցավոր թափթփուկների խունտայի վռնդումը. Գագիկ Համբարձումյան

«Հայտարարությունները, թե պետք չէ քավության նոխազ դարձնել Պաշտպանության նախարարին՝ պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Դա ասողների մի մասը նկատի ունի, որ առավել արմատական, առավել ֆունդամենտալ պահանջներ պետք է դրվեն։ Մի մասն էլ ասում է՝ նրան պետք չէ քավության նոխազ դարձնել՝ պաշտպանելով այդ տականքներին»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։

«Բայց որ այդ նախկին զինվորական հանցագործ՝ Պաշտպանության նախարարը կառավարության նիստում վեր էր ընկել ու դեպքի վայր չէրբարեհաճել գնալ՝ արդեն իսկ ցուցանիշ է։ Հասկանո՞ւմ եք։ Երբ որ հաղորդագրություն գնաց, որ զորամասում հրդեհ է եղել, ես ինքս պատկերացրի, թե դա կահավորված զորամաս է և ինչու է այդ վիճակում գտնվում։ Բայց երբ նկարները տեսա և ասվեց, որ դա լքված ու կիսավեր տուն է եղել, որը վերցրել ու կացարանի են վերացել՝ իբրև զորամաս, դա արդեն մարդու ուղեղից դոըժւրս գտնվող վիճակ է։ Եթե նման կացարան ձեռք բերելու կարիք կար՝ այդ լքված, գոմանման շինությո՞ւնը պետք է վերցնեին։ Այն, որ պետական բյուջեից լափում են պարգևավճարները, որ դա չլափեին, այլ պայման ստեղծեին մեր զինվորների, էրեխեքի համա, էն, որ լափելով իրենց թողած այս ճոխ թանկարժեք մեքենաներ են առնում, վերանորոգումներ են անում։ Կյանքում ոչ մի բան առանձին և պատահական չի լինում։ Մեկը մյուսի հետ կապված է։ Քանի դեռ այս պատուհասները կան՝ ամեն օր՝ մի օր վատ, մի օր շատ վատ, մի օր աննախադեպ վատ ողբերգություն պետք է տեղի ունենա»,- ասաց նա։

Գեներալ- մայորն անդրադարձավ նաև Պաշտպանության համար նախատեսված հատկացումների ու միջոցների ոչ լիարժեք օգտագործմանը։ «Այդ բյուջեն միայն կիսով չափ է իրացվել։ Սա շատ հետաքրքիր փաստ է։ Պետական այն փողերը, որ լափում են, որ կարող են դնել այդ գործի մեջ։ Անգամ այն գումարը, որ նախատեսված է՝ դա էլ չեն իրականացնում։ Սա արդեն գալիս լրացնելու այն փաստը, որ ո՛չ միայն պետությունն են խլուրդի պես արմատներով կրծում, այլև դիտավորյալ թուլացնում են և ոչինչ չեն անում ոչ թե ավելացնելու, այլ գոնե պահելու համար։ Ամեն ինչ անում են քայքայելու, կործանելու ու այլ վնասներ հասցնելու համար։ Կառավարության նիստում էլ այն զզվելի տեսք ունեցող մարդկանց նման, իբր իրենք էլ են ողբերգություն ապրում, էդ ողորմելիները, իրադարձությունները ներկայացնում են՝ հենց սկզբից հակահրդեհային կանոնները խախտելու մեջ մեղավոր նշանակելու վրա։ 24 ժամը դեռ չէր անցել՝ արդեն ասում են մեկ վարկած է, մեկ էլ, թե բավարար հիմքեր են ձեռք բերվել, որ այսինչն այսպես է։ Սա արդեն ո՛չ ապուշություն է, ո՛չ ապաշնորհություն է, սա մտածված, հստակ ձևավորված ուղիղ կոնցեպցիա է իրենց մոտ։ Դա պարզ դեմագոգիկ վիճակ չէ»,- ասաց նա։

Այս ամենի ֆոնին ՀՀ նախկին փոխոստիկանապետն անդրադարձավ նաև սահմանային գոտում թշնամու կողմից անդադար շարունակվող սադրանքներին ու բնակչության թիրախավորումների մասին խոսակցություններին։ «Բա այդ ինչո՞ւ այդ վարկածը հիմք չեք վերցրել, որ սա ադրբեջանցիների կողմից կատարված դիվերսիոն գործողություն է։ իշերվա կեսին՝ ժամը 1-ին, բենզինով վառարանը վառեու ի՞նչ անհրաժեշտություն կար։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ տակը կա ավելի խորքային իրավիճակ՝ նույն այդ վարկածը մեջտեղ գցելով, սպայական կազմի ամբողջ կորպուսը գլխատելով, նախատսված գումարը չօգտագործելն ու լափելը՝ բանակը թուլացնելու ու քայքայելու համար և նման իրավիճակ ստեղծելուց էլ էլի դա օգտագործում են գլխատելու բանակային ստորաբաժանումները։ Դրանից հետևողը կյանքները կործանում է։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բա ինչի՞ պետք է այդ նախկին զինվորական հանցագործը, որ Պաշտպանության նախարար էր, դրան շան թուլի պես չլարեին այդ պաշտոնից, չհանեին։ Իրական ողբերգությունն այն է, որ այս մարդիկ եկել են այս երկիրը կործանելու համար»,-ասաց նա։

Հայաստանի իշխանություններն, ըստ Համբարձումյանի, որևէ աշխատանք չեն տանում սահմանային գոտու կահավորման ուղղությամբ։ «Դե հիմա նկարները տեսաք «կահավորվածի»։ Եթե դա իրենց կահավորվածն է․․․ այսօրվա դրությամբ բոլորը միլիոնատերեր են դարձել։ Դրանցից որևէ մեկի երեխան թող գա ու այդ կահավորված զորամասում, այ հենց այդ գոմում ծառայություն կատարի։ Դրա համար էլ ԱԱԾ միջոցով ծառայողական աշխատանքային գաղտնիքը պետական գաղտնիքի մակարդակին հասցնելու այդ օրենսդրական նախաձեռնությամբ գաղտնիքի աստիճան բարձրացնում են։ Ծառայողական աշխատանքային գաղտնիքի հրապարակումը թեթև պատասխանատվություն է նախատեսում՝ կարգապահական, վարչական և այլն։ Իսկ պետական գաղտնիքի հրապարակումն արդեն ծանր հանցագործություն է՝ ծանր պատիժներով։ Եվ, քանի որ նրանց գիտեն, որ այն, ինչ իրենք արել են շատ վատ բաներ են․ զորամասերը խայտառակ վիճակում են գտնվում, հենակետերն էլ ավելի խայտառակ, չկահավորված վիճակում են գտնվում։ Այս բոլորը մտցնելով այդ գաղտնիքի տակ, որ Աստված մի արասցե, իրենք տեսակետից՝ սրանց մասին որևէ մեկը բարձրաձայնի։ Սա պլանավորված հետևողական իրականացվող կործանման օցղակներից մեկն է»,- ասաց նա։

Ըստ Գագիկ ՀԱմբարձումյանի՝ տեղի ունեցած մեծ ողբերգության համա պատասխանատու են իշխանական ամբողջ օղակը։ «Պետք է պահանջել ո՛չ միայն Պաշտպանության նախարարի հրաժարականը, այլև բոլոր հանցավոր թափթփուկների խունտայի վռնդումը պետք է իրականացվի։ Պահանջում են նորմալ երկրում։ Հենց այդ տերմինը՝ «պահանջել», ումի՞ց, այսինքն, այլանդակից պահանջում ենք, որ մի այլանդակին հանեն։ ՊԱհանջելով ստացվում է, որ լեգիտմացնում ես սրանց։ Բայց սրանք հանցագործե են, սրանք երկիր կործանող են։ Սա չեն պահանջում, սա իրականացնում են։ Վռնդում են։ Թշնամիներին պարզապես վռնդում են պետական ղեկից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ողբերգության հանգամանքները պարզելու համար արդար քննություն տանելուն՝ Համբարձումյանն ասաց, որ քննության ուղղությունները տրվել են վարչապետի կողմից՝ դեռևս դեպքի առաջին օրվանից։ «Տեսաք, որ դիրքերում դասակի հրամանատարը հարցազրույց տալիս ասաց, որ ինչ ուզում է իր հետ թող կատարվի։ Իհարկե, սրա համար պետք է և՛ վարչապետ, և՛ նախարար և՛ մյուսները պատասխան տան։ Դեռ բառ էլ օգտագործեց, ներողություն խնդրեց՝ «բանակում տիրող բարդակի» արտահայտության համար։ Ասաց՝ իհարկե նրանք են մեղավոր։ Ի՞նչ կապ ունի այս ներքևի օղակը։ Մի բան հստակ է՝ տեղի ունեցած ողբերգությունների չկրկնվելու համար պետք է ազատվել թշնամի ղեկավար կազմից»,- եզրափակեց նա։