Արտաքին 3 տարի առաջ - 19:58 20-01-2023

Էրդողանի իշխանության օրոք Հայաստանի հետ եղբայրության հիմքով որևէ հարաբերություն չի կարող լինել․ Դեմիրթաշ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ, Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին նվիրված հարցազրույց է տվել հայ լրագրող Արիս Նալճըին։

Հաղորդվում է, որ Դեմիրթաշն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայումս ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» և գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան բնութագրել է որպես ռասիստական ու ֆաշիստական՝ նշելով, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի և հայ ժողովրդի հետ եղբայրության հիմքով որևէ հարաբերություն չի կարող լինել։

Դեմիրթաշն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Էրդողանի վարչակազմը չի անհանգստանում այնպիսի հարցերով, ինչպիսիք են խաղաղությունը, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, հարևանների հետ լավ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է պաշտոնապես առերեսվի հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը-խմբ․)։

«Անշուշտ, համակողմանի պաշտոնական առերեսում է անհրաժեշտ հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ, անշուշտ, հայկական պետության հետ իրական հարևանային հարաբերություն է անհրաժեշտ և, անշուշտ, անհրաժեշտ է վերացնել հայերի դեմ թշնամանքը, որը հասարակության մեջ անբարոյական վարք է, սակայն այժմ դրա համար հող չկա»,- ասել է նա։

Դեմիրթաշը հայ-թուրքական հարաբերություններում «կարգավորման» փնտրտուքը երկու կողմերի տեսանկյունից ռեալպոլիտիկ, պրագմատիկ գործընթացի հարաբերական արտացոլումն է: Նա նշել է, որ երկու կողմի տեսանկյունից էլ չեն երևում հստակ, իսկական, անկեղծ խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։

«Խաղաղության, առերեսման նպատակ էլ չկա։ Պուտինի պարտադրանքի և հրատապ քաղաքական կարիքների պատճառով մակերեսային երկխոսությունից այն կողմ անցնող նվազագույն ջանք էլ չկա։ Այս մտածելակերպով հնարավոր էլ չէ, որ լինի»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»