Ներքին 3 տարի առաջ - 17:04 20-01-2023

Զոհված Հրաչյա Գևորգյանի հայրն ԱՄՆ-ում է, սպասում են վերադառնա, որ հուղարկավորեն

«Հրաչը տղայիս համադասարանցին էր, մանկության ընկերներ էին։ Շատ լավ տղա էր, համեստ, խելոք։ Նրա կորուստն անտանելի ցավ է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեկ՝ հունվարի 19-ին Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված Հրաչյա Գևորգյանի ընկերոջ մայրը՝ Աննա Բաբայանը։

20 ամյա Հրաչյան տան միակ տղան էր, իրենից մեծ քույր ունի։ Բանակ էր զորակոչվել 2022 թվականի հունվարի 11-ին․ «Իր չափից շատ համեստ լինելու համար մեկ-մեկ ընկերները հոգու հետ էին խաղում։ Յոթ ընկեր էին ու Հրաչոն տարբերվում էր իրենցից զսպվածությամբ, համեստությամբ։ Միշտ բոլոր առիթներին միասին էին»,- ասաց նա։

Տիկին Աննան հայտնեց, որ Հրաչյա Գևորգյանի հայրն ԱՄՆ-ում է, հարազատները սպասում են վերադառնա, որպեսզի տղային հուղարկավորեն․ «Տղաս ծառայության մեջ է՝ պոստերում։ Երեկ զանգեց, տեղյակ չէր դեպքի մասին, ես էլ հուզված խոսում էի, հարցրեց՝ մամ, ինչի՞ ես լացում, չասեցի, ասացի, որ կարոտել եմ իրեն, դրա համար էլ լացում եմ։ Չէի ուզում ասել, որ չնեղվի։ Սակայն երեկոյան, երբ գնացել էինք Հրաչենց տուն, զանգեց, արդեն վատ լուրերը տեղ էին հասել։ Շատ է նեղվել, ուզում է գալ, մասնակցել ընկերոջ հուղարկավորությանը»,- հուզված ձայնով ասաց Աննա Բաբայանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում