Արտաքին 3 տարի առաջ - 20:49 19-01-2023

Թուրքիայի բնակչության կարծիքով՝ Հայաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ամենամյա հարցման արդյունքները։ Հարցումներն իրականացվել են համալսարանի պրոֆեսոր Մուսթափա Այդընի համակարգմամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 12-ը։

Հաղորդվում է, որ հարցմանը մասակցել է շուրջ 1000 մարդ Թուրքիայի շուրջ 26 նահանգներից։

Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող պետությունների շարքը գլխավորում է ԱՄՆ-ն (57.6%), այնուհետև Իսրայելը (55%) և Սիրիան (52.8)։ Հատկանշական է, որ հարցման մասնակիցների կարծիքով Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող հաջորդ պետությունը Հայաստանն է. նման կարծիք է հայտնել հարցվածների 52.5%-ը։ Նախորդ տարի իրականացված նույն հարցման տվյալներով Հայաստանը 60.9%-ով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։

Հարցին՝«Թուրքիան պե՞տք է ջանքեր գործադրի նշված թվարկված երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար»՝ մասնակիցների 60.2%֊ը բացասական է պատասխանել։

Հետազոտության շրջանակում տրվել է նաև հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներին հարևան լինելու փաստին»։ Հարցվածների 35.1 տոկոսը նշել է, որ չի ցանկանա կամ միանշանակ չի ցանկանա հարևան լինել հայի հետ։ Անցանկալի հարևանների ցանկում հայերին հաջորդում են հույները (32.1%) և արաբները (22.1%)։

Այսպիսով չնայած Թուրքիայում նվազել է Հայաստանը որպես սպառնալիք ընկալող քաղաքացիների թիվն, այնուամենայնիվ քաղաքացիների մի զգալի հատված Հայաստանը շարունակում է դիտարկել որպես սպառնալիք։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»