Ներքին 3 տարի առաջ - 19:40 19-01-2023

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է

Ազգային-ազատագրական շարժման գործիչ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թ․ դեկտեմբերի 3-ին Երևանում։ Ապագա հերոսը հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին, որն ավարտելուց հետո 1986-1987 թթ․ աշխատանքի է անցել Գորիսի դրամատիկական թատրոնում։

Մովսես Գորգիսյանը մեկն էր այն քչերից, որոնց ջանքերով 1989-ին ստեղծվեց «Անկախության բանակ» ջոկատը:

Երասխի համար մղվող մարտերում 33 տարի առաջ այս օրը 28 տարեկանում զոհվեց Մովսես Գորգիսյանը։

1996 թ․ սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչմանը, նաև՝ «Հայրենիք» շքանշանին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը