Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 19-01-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ով նախորեին Հայաստանի խորհրդարանում հայտարարել էր, որ Երևանը արդեն մեկ ամիս է, ինչ սպասում է Բաքվի պատասխանին՝ կապված խաղաղության պայմանագրի առաջարկների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Նա զարմանք է հայտնել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նման հայտարարություն է արել։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել նրանց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես Հայաստանը պատկերացնում է»,- նշել է Հաջիզադեն։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստը քննարկման է ներկայացրել 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Ժնևում, իսկ փաստաթղթի քննարկումը շարունակվել է Վաշինգտոնում։ Նա նշել է, որ չնայած 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ որպես բանակցային գործընթացի շարունակություն, երրորդ հանդիպումն անցկացնելու պայմանավորվածությանը, Հայաստանը միակողմանիորեն չմասնակցեց հանդիպմանը, ինչը, խաթարել է բանակցային գործընթացը։

Ադրբեջանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացի 5 հիմնարար սկզբունքների վրա պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել և կարճ ժամանակում անցկացնել բանակցությունների համար հաջորդ հանդիպումը։ «Ադրբեջանական կողմը Հայաստանից ակնկալում է ոչ թե սադրիչ հայտարարություններ, որոնք վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, այլ համաձայնություն խաղաղության պայմանագրի տեքստը բանակցելու հերթական հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ