Ներքին 3 տարի առաջ - 14:33 18-01-2023

Աննա Հակոբյանը երբևէ չի հայտարարագրել 2020 թ-ի նոյեմբերի 9-ին գողացված ոսկյա զարդերը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տարածել է հաղորդագրություն այն մասին, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ապօրինի մուտք է գործել կեցավայրի տարածք և Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատան ննջասենյակի պահարանից բացահայտ հափշտակել է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Երբևէ, այդ թվում՝ 2018, 2019 կամ 2020 թվականների տարեկան հայտարարագրերում, ոչ Աննա Հակոբյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը թանկարժեք գույք չեն հայտարարագրել։

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի մինչ պատերազմը և դրանից հետո հրապարակված լուսանկարներում ապարանջան առկա չէ, իսկ ոսկյա վզնոց տեսանելի է նաև պատերազմից հետո արված լուսանկարներում, Հակոբյանը զարդերից գերադասում է կրել փոքր ականջօղեր ու ժամացույցներ։

Ավելին, ինչպես մինչև 2020 թվականը, այնպես էլ դրանից հետո Աննա Հակոբյանը շարունակաբար հայտարարագրել է 1000 դոլար կանխիկ գումար, որը ննջասենյակ մուտք գործած կողոպտիչները չեն հայտնաբերել. կարելի է ենթադրել, որ Հակոբյանը գումարը մշտապես հետն է ման տալիս։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը