Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 09:13 18-01-2023

Ընդդիմադիրներն այսօր կբոյկոտեն կառավարության հետ հարցուպատասխանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի՝ հունվարի 16-ին մեկնարկած նստաշրջանի օրակարգն արդեն սպառվել է: Խորհրդարանականները շատ արագ քննարկեցին օրակարգում ընդգրկված 25 հարցերն էլ, այսօր, սակայն, պատգամավորներն ամեն դեպքում կհավաքվեն, քանի որ կառավարության անդամների հետ հարցուպատասխան պետք է տեղի ունենա, որն ավանդաբար լինում է հերթական նիստերի ժամանակ՝ չորեքշաբթի օրը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները չեն մասնակցի այսօրվա հարցուպատասխանին, որին ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը