Ներքին 3 տարի առաջ - 22:22 17-01-2023

Հրապարակված ցուցակներում կան անձանց անուններ, որոնք մահացել են դեռ 8-10 տարի առաջ․ կալանավորված ՀՅԴ-ականի փաստաբան

«Մինչև այս շաբաթվա վերջը բողոքարկելու ենք դաշնակցական Գառնիկ Մանուկյանի կալանավորման որոշումը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ հատուկ վերանայման բողոք է ներկայացվելու Վերաքննիչ դատարան:

Անդրադառնալով գործով հրապարակված ցուցակներին՝ նա նշեց, որ այդ ցուցակներում ներառված են անձանց անուններ, որոնցից մի քանիսը մահացել են դեռևս 8-10 տարի առաջ։

«Սա փաստում է, որ այդ ցուցակները վաղ ժամանակներում կազմված ցուցակներ են և որևէ կապ չունեն ներկա գործին։ Իսկ Գառնիկ Մանուկյանին մեղադրում են 2022թ-ին հունիս -հուլիս ամիսների կատարած որոշակի գործողություների համար, մինչդեռ այդ ցուցակները կազմվել են ավելի քան 10 տարի առաջ, իսկ 5 տարի և դրանից էլ առաջ մահացած մարդիկ չեն կարող ներառվել նման ցուցակների մեջ»։

Անդրադառնալով ձայնագրություններին, որ ամրակցված է գործին, նա նշեց, որ դրանք ստացվել է լրատվական կայքի միջոցով, իշխանական լրատվամիջոցներից մեկը դա զետեղել է ֆեյսբուքում, որտեղից էլ քրեական ոստիկանությունը վերցրել ու սկսել է քրեական վարույթ նախաձեռնել այդ հիմքով։

«Բայց այստեղ անհրաժեշտ է հիշատակել այն հանգամանքը, որ հիշյալ ձայնագրությունը ձեռք է բերվել օրենքի կոպտագույն խախտմամբ։ Անձի անձնական խոսակցությունները կարելի է լսել, երբ անձին կասկածում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ այս դեպքում թե՛ նախկին քրեական օրոնսգրքով, թե՛ ներկա կարգավորումներով մեղադրանքը, որ մեղսագրվում է Գառնիկ Մանուկյանին, համարվում է միջին ծանրության, և բնականաբար, չէր կարող անձը հեռախոսային խոսակցության օբյեկտ հանդիսանալ։ Առավել ևս գաղտնալսում պետք է իրականացվեր դատարանի որոշման հիման վրա, որը ևս բացակայում է»։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ մի քանի գործիչների նկատմամբ։ Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հունվարի 13–ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հայտնել էր, որ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում նույնպես խուզարկություն է իրականացվում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի