Ներքին 3 տարի առաջ - 16:34 17-01-2023

ԵՄ դիտորդները, ըստ փորձագետի, հետևելու են ադրբեջանցիների վերաբնակեցմանը

«Թե ինչու է ԵՄ-ն մտադիր դիտորդական նոր առաքելություն իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ ինձ համար անհասկանալի է»,- այս մասին Oragir.News-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով ավելի վաղ «Արմենպրես»-ի տարածած հրապարակմանը։

Այնտեղ ասված էր, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան։ «ՀՀ-ի տարածքում այդ ի՞նչ խնդիր կա, կամ կարող է լինել, որ եվրոպացի դիտորդների կարիք լինի։ Դեռևս բացատրություն չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս թեմային Վրթանեսյանն ավելի վաղ անդրադարձել էր նաև ֆեյսբուքյան գրառմամբ։

Նա մեջբերել էր «Արմենպրես» գործակալության հրապարակումը, որտեղ ասված էր, որ ի տարբերություն անցած տարվա հոկտեմբերին հայ-ադրբեջանական սահմանային հատվածում առաքելություն իրականացրած քառասուն հոգանոց խմբի՝ եվրոպական դիտորդական այս առաքելությունը պարեկություն է իրականացնելու ՀՀ ամբողջ տարածքում երկու տարի։ «Մտքիս դեռևս միայն մեկ տարբերակ է գալիս. ադրբեջանցիների վերաբնակեցում»,- գրել էր Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը