Ներքին 3 տարի առաջ - 12:52 17-01-2023

Վարույթը նախաձեռվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա․ կալանավորված ՀՅԴ-ականի փաստաբան

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց մասնակցելու հարկադրելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին ասաց փաստաբան Վահե Զոհրաբյանը։

«Գործն ամբողջությամբ նախաձեռնվել է ապօրինի կարգով արված ձայնագրության հիման վրա։ Ձայնագրությունը բոլոր տեսակի գործերի համար չէ, որ կարող է հիմք հանդիսանալ գործերի համար։ Ձայնագրություն պետք է կատարվի այն դեպքում, եթե անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ թե նախկին, թե ներկայիս քրեական օրենսգրքերով Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության է։ Սա մասնավոր եւ ընտանեկան անձեռմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է համարվում»,- նշեց նա։

Զոհրաբյանը նշեց նաև, որ որևէ կերպ չի նույնականացվել Գառնիկ Մանուկյանը, չի ապացուցվել, որ նա մասնակից է ձայնագրությանը։

«Փորձաքննություն անցկացնելու նախաձեռնությամբ այս դեպքում պետք է հանդես գա վարույթն իրականացնող մարմինը։ Բացի սա հետաքրքրիր է, որ վարույթը նախաձեռնվել է օգոստոսին, սակայն միայն ամիսներ անց են Գառնիկ Մանուկյանի վերաբերյալ գործողություններ իրականացվել։ Պարզից էլ պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց պաշտպանը։

Փաստաբանն ասաց, որ Գառնիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ մի քանի գործիչների նկատմամբ։ Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հունվարի 13–ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հայտնել էր, որ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում նույնպես խուզարկություն է իրականացվում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը