Ներքին 3 տարի առաջ - 12:21 17-01-2023

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը աշակերտներին բացատրել են, թե ինչ է Ազգային ժողովը


«Ազգային ժողովում են մշակվում և ընդունվում օրենքներ: Կարելի է ասել՝ այստեղ է ձևավորվում մեր երկրի ապագայի գործունեության ծրագիրը»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արարատի մարզի Ոսկետափ համայնքի ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Կարևորելով մանկավարժի մասնագիտությունը՝ Հակոբ Ասլանյանը նշել է, որ ուսուցիչներին պետք է ըստ արժանվույն գնահատել, և նրանց համար ստեղծել լավագույն պայմանները, որովհետև նրանք են կերտում ու դաստիարակում սերունդներին։

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում աշակերտները հետաքրքրվել են կրթական ոլորտում իրականացվող ծրագրերով և սպասվող փոփոխություններով։

Հակոբ Ասլանյանը տեղեկացրել է, որ, լինելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ակտիվ մասնակցում է ոլորտին ուղղված գրեթե բոլոր նախաձեռնություններին, քննարկումներին։ Նա կարեւորել է ակադեմիական ավանի ստեղծումը, ընդգծելով, որ բուհերի խոշորացումը հնարավորություն կընձեռի ստանալ համաշխարհային ստանդարտներին համապատասխան կրթություն, ինչի պակասը կա մեր երկրում։

Անդրադառնալով աշակերտի՝ դպրոցներում հոգեբանությունը որպես առարկա դասավանդմանը վերաբերող հարցին՝ պատգամավորն ընդգծել է, որ այն դրական կանդրադառնա թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների վրա։

Դպրոցականների հետ հանդիպել է նաեւ նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամն աշակերտներին պատմել է ԱԺ ամենածանրաբեռնված հանձնաժողովի գործառույթների մասին՝ ընդգծելով, որ իրենց վերահսկողության տիրույթում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, մասնավորապես, հարկերը, տուրքերը, արդյունաբերությունը, քաղաքաշինությունը, էներգետիկան, տրանսպորտը, կապը, հեռահաղորդակցությունը, ինտերնետը։

Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով մարզերում երիտասարդության զբաղվածության խթանմանը միտված գործունեությանը վերաբերող հարցին, նշել է, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը չձգտի գալ քաղաք, այլ նախընտրի մնալ մարզում, այնտեղի կյանքը զարգացնել, այնտեղ ապրել ու աշխատել։

Պատգամավորը տեղեկացրել է, որ հենց այդ միտումով 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքն այլևս չի գործելու: Հովիկ Աղազարյանը հավելել է, որ օրենքի նշյալ փոփոխության նպատակը մարզերում նորակառույց բնակարաններ ձեռք բերել ցանկացողների թիվն ավելացնելն է, ինչը կնպաստի մարզային կյանքի ակտիվացմանը և մայրաքաղաքի հետ համաչափ զարգացմանը։

Հյուրերը եղել են Ազգային ժողովի թանգարանում և գրադարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան