Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:07 17-01-2023

Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. Ալար Կարիս

Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար: Այս մասին հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը:

«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դաժան հակամարտությունների պայմաններում: Շատ կարևոր է հասնել համապարփակ և կայուն խաղաղության բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- գրել է Ալար Կարիսն իր Facebook-ի պաշտոնական էջում։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն Էստոնիայի նախագահը շեշտել է նաև Twitter-ի իր էջում՝ նաև աջակցություն հայտնելով ԵՄ դիտորդական առաքելությանը:

«Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից