Արտաքին 3 տարի առաջ - 15:45 16-01-2023

Ադրբեջանի օմբուդսմենն արձագանքել է Բերձորի միջանցքը բացելու Human Rights Watch-ի պահանջին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան անդրադարձել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության 2022 թվականի զեկույցին, որում կազմակերպությունը Ադրբեջանից պահանջել էր անհապաղ բացել Բերձորի միջանցքը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի օմբուդսմենը շեշտել է, որ «Human Rights Watch-ը մշտապես անհիմն հաղորդագրություններ է տարածում սոցիալական ցանցերում, այնուհետև դրանք ներառում է իր տարեկան զեկույցում և շարունակում է կանխակալ վերաբերմունք դրսևորել Ադրբեջանի նկատմամբ»։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը Արցախյան հակամարտությունը փորձում է ներկայացնել որպես չկարգավորված։

Ալիևան հայտնել է, որ իրավապաշպան կազմակերպության ընդունած փաստաթուղթն «անհարգալից վերաբերմունք է արտահայտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը հակասում է միջազգային իրավունքին»։ «Ուզում եմ ընդգծել, որ Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող ազգությամբ հայ Ադրբեջանի ոչ մի քաղաքացու վտանգ չի սպառնում»,- հայտարարել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ պնդել է Ադրբեջանական այն քարոզչական թեզերը, թե իբր Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, ինչի արդյունքում մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են փախստականներ և հարկադիր վերաբնակներ։ Բացի այդ Ալիևան հերթական անգամ պնդել է, թե իբր հայկական կողմը մինչ այժմ հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Արցախյան առաջին պատերազմ ժամանակ անհետ կորած 4000 ադրբեջանցիների մասին։ «Ինչո՞ւ Human Rights Watch-ը չի կենտրոնանում մարդու իրավունքների նման կոպիտ խախտման վրա»,- ասել է Ադրբեջանի օմբուդսմենը:

Սաբինա Ալիևան նաև նշել է, որ չնայած հայկական կողմից «ադրբեջանական տարածքներում» հարյուր հազարավոր ականների տեղադրմանը, Human Rights Watch-ն իր զեկույցում կենտրոնանում է միայն անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության վրա, որտեղ նշվում է ականի պայթյունից զոհված 34 քաղաքացիների և 80 վիրավորների մասին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը