Ներքին 3 տարի առաջ - 16:27 15-01-2023

Թբիլիսիում հայ ամուսինները մահացել են վերելակի անսարքության հետևանքով

Թբիլիսիի Վազիսուբանի բնակելի թաղամասում տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինը իջել է նրան օգնելու, սակայն այդ պահին վերելակն աշխատել է, ինչի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Նշվում է, որ մահացածները 36-ամյա Արման Սարկիսովն ու 32-ամյա Արմինե Ոսկանյանն են։

Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ՝ նրանց 4-ամյա որդու աչքի առաջ։

Միջադեպից ընդամենը 5 օր առաջ Սարկիսովը սոցցանցում կիսվել էր Թբիլիսիում մեկ այլ վերելակի ընկնելու հետևանքով տուժածների մասին լուրով։

Բնակիչները տեղի ունեցածի համար մեղադրում են քաղաքայի իշխանություններին։ Նրանց նշում են, որ վերելակի շահագործման ժամկետը վաղուց անցել էր, այն վթարային է եղել։ Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ իրենց ոչ ոք չի դիմել վերելակը վերանորոգելու խնդրանքով:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը