Ներքին 3 տարի առաջ - 14:14 14-01-2023

Այսօր իշխանության մասին մտածելն առնվազն ցինիզմ է․ արցախցի պատգամավորի արձագանքը՝ Ա․ Թովմասյանի հայտարարությանը

«Սա բացարձական անլուրջ քայլ Է ԱԺ նախագահի կողմից։ Գործողություններ՝ էլի կեղտոտ խաղերով»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում արտահերթ ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ տարածվող լուրերին։

«Ինչպես գիտեք, մենք բավականին երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք սահմանադրական փոփոխությունների։ Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ էին, որպեսզի մենք կարողանայինք ճգնաժամային իրավիճակներում այնպիսի Սահմանադրություն ունենալ, որը կկարգավորեր բոլոր խնդիրները, և Արցախը չէր լինի միապետական երկիր, չէր լինի անհատի որոշմամբ, ինչպես որ կար, ու ինչի հետևանքով ամեն բան տապալվեց»,- ասաց նա։

Այդ փոփոխություններին արդեն, ըստ պատգամավորի, պետք է հետևեր հանրաքվե, ամբողջ ընթացքը անցել է հայեցակարգային սկզբունքով։

«Այնուհետև, մասնագիտական խումբն է աշխատել։ Հանրաքվեից հետո արդեն, այո՛, պետք է գնանք խորհրդարանական ընտրությունների։ Դրանից հետո նաև նախագահի արտահերթ ընտրությունների։ Նպատակը բոլորս շատ լավ գիտենք։ 2023 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած լինելու։ Պայմանավորված դրանով՝ մենք պետք է ունենանք նախապես ձևավորված կառավարություն, իշխանություն, որը պատրաստված կլինի սպասվող այդ բոլոր մարտահրավերներին»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այդ ուղղությամբ տարվող բոլոր պատրաստությունները, պետք էր տանել առանց աղմուկի ու դրանց մասին ավելորդ հայտարարությունների։ Պատգամավորն անդրադարձավ նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թվմասյանի հայտարարությանը, թե պատրաստվում է անպայման իր թեկնածությունը ներկայացնել ԱՀ նախագահի ընտրություններում՝ խորհրդակցելով հանրային լայն շրջանակների հետ։

«Այն բոլոր պատրաստությունները, որոնք լուռ կատարվում էին, ցավոք սրտի, այսօր, փաստորեն, Արցախի նախագահի ձեռքով դաշտ է նետվել, այն էլ՝ ո՛չ ճիշտ ձևակերպմամբ։ Նախ պետք է հարց տալ նույն ԱԺ նախագահին՝ ի վերջո, այս բոլոր բարեփոխումներին Արցախը գնում է, որպեսզի ազատվի հենց իրենցից։ Ինչի՞ մասի է ինքը խոսում և այդ ի՞նչ վստահությամբ է խոսում։ Այս ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին և մյուս իշխանավորներին որևէ կերպ միմյանցից չի առանձնացնում։ Ինչքան Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այս վիճակում գտնվելու համար՝ իր դավաճանությամբ, այնքան էլ Արայիկ Հարությունյանը և իր հրոսակախումբը։ Եվ, ըստ էության,երբ մենք միասնական գործունեության համար հայտարարեցինք մեր «կարմիր գծերի» մասին, ստացվում է, որ իշխանությունները նորից պառակտում են մտցնում այն իրավիճակում, երբ երկիրը փաստացի կանգնած է լինել- չլինելու խնդրի առաջ։ Ընդիմությունը հավատարիմ է եղել իր բոլոր խոստումներին, և հավատարիմ էլ մնալու է»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակում ու հացի խնդրի առաջ կանգնած լինելու պայմաններում անգամ տեղի իշխանությունները չեն դադարում իրենց համար ցանկալի օրակարգն առաջ քաշել։

«Բնակիչներն այսօր իրոք սովի շեմին են, որովհետև այսօր առավոտից բազմաթիվ քաղաքացիներ զանգում են զուտ հաց գնելու հնարավորություն չունենալու հարցով։ Բոլոր աշխատատեղերը հիմնականում փակվել են, նույնիսկ խանութներն արդեն կողպեքով փակված են։ Այս իրավիճակում խոսել իշխանության մասին և ժողովրդի՝ իրեն սատարելու մասին՝ առնվազն ցինիզմ է։ Այս ամենն անում է մի իշխանություն, որը ժողովրդին նույնիսկ այս իրավիճակում տանում է սովի և չի կարողանում արագ որոշումներ կայացնել»,- ասաց նա։

Պատգամավորը հայտարարեց, որ իրենք, ժողովրդի հետ միասին, թույլ չեն տալու այդ ազգակործան քաղաքականության շարունակությունը։

«Իրենց մնալով Արցախը ոչնչանում է։ Իրենք չպետք է լինեն ուղղակի։ Պարոն Թովմասյանը սա հատուկ է արել։ Այս գործողությունները նորից պառակտման են բերելու, որովհետև ժողոուրդը սա լավ չի ընկալելու ու ճիշտ չի ընկալելու՝ ինչպես ես, ինչպես շատ այլ անձինք։ Իրենք այս հայտարարությամբ պարզապես թշնամու ջրաղացն ջուր են լցնում։ Արայիկ Հարությունյանն ու իր հրոսակախումբն էլի շարունակում են իրենց Արցախակործան գործունեությունը»,- ասաց նա։

Ավելի վաղ, ի պատասխան «Արցախպրեսի» հարցին՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր, որ Արցախում արտահերթ ընտրություններին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ