Ներքին 3 տարի առաջ - 15:18 12-01-2023

Օտարերկրացի բժիշկները չեն կարողանում աշխատանքի անցնել

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բազմաթիվ օտարերկրացիներ են տեղափոխվել Հայաստան։ Նրանց մի մասը շարունակում է ապրել և աշխատել Հայաստանում, իսկ ոմանք տեղափոխվել են այլ երկրներ։

Ներգաղթի այս հոսքը հպարտանալու առիթ էր իշխանությունների համար՝ խոսելու տնտեսական ցուցանիշների, Հայաստանում լավ կենսապայմանների մասին։ Սակայն, մյուս կողմից, մեր իշխանությունները ոչինչ չեն անում, որ օտարերկրացիները մնան մեր երկրում։

Մասնավորապես, տեղափոխվածների մեջ շատ են բժշկական ոլորտի աշխատակիցները, իսկ այսօր Հայաստանում բժիշկների, բուժքույրերի պակաս կա։ Ընդ որում՝ տեղափոխված մասնագետները սովորաբար փորձառու են, աշխատել և վերապատրաստվել են մի շարք երկրներում, սակայն Հայաստանում չեն կարողանում աշխատանքի անցնել։

Բանն այն է, որ 2023թ հունվարի 1-ից բուժհաստատություններում կարող են աշխատել միայն հավաստագրված մասնագետները, իսկ օտարերկրյա քաղաքացիները ոչ մի կերպ չեն կարողանում հավաստագիր ստանալ ԱՆ-ից, հետևաբար՝ բժշկական ոլորտում չեն կարող աշխատել։

Արդյունքում՝ և մեր հաստատություններն են զրկվում լավ մասնագետներից, և նրանք են արտագաղթում՝ այդպես էլ աշխատանք չգտնելով։

Զարմանալի է, որ մինչև այժմ ԱՆ-ն որևէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ՝ հնարավորություն տալով այս մասնագետներին աշխատանքի անցնել մեր երկրում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը