Արցախում արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ
copy image url

Արցախում արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ

Ներքին 2 տարի առաջ - 21:14 11-01-2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով՝ վիրահատվելու հնարավորությունից։

Այս պահի դրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ:

Նշենք, որ մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հաջողվել է Արցախից Հայաստան տեղափոխել ընդամենը 16 հիվանդի։

Ամենից շատ դիտված