Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:57 11-01-2023

Ռուսաստանը վախենում է Թուրքիայից և ենթարկվում թուրքական պահանջներին․ Վահե Գասպարյան

Բերձորի միջանցքը փակվել է ռուսների, թուրքերի և ադրբեջանցիների համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ վարչության նախագահ Վահե Գասպարյանն՝ անդրադառնալով հարցին, թե միջանցքի փակմանը նախորդել էր Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը Կոշենի հանքի շահագործման արտոնագիր է տվել բրիտանական ընկերությանը, հետևաբար հնարավոր համարո՞ւմ են ակցիաների անցկացում նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ։

«Ճանապարհը փակելու արդարացում էր պետք գտնել ու նրանք գտել են բնապահպանական և հանքերի շահգործման արդարացումը։ Բերձորի միջանցքի փակման նպատակն է շանտաժի ձևով, Արցախը շրջապատելու ձևով ստանալ Զանգեզուրի միջանցք, իսկ Զանգեզուրի միջանցքը օդի ու ջրի պես հարկավոր է Ռուսաստանին, որպես ցամաքային կապ ունենա և հնարավորություն ստանա սանկցիաները շրջանցելու։

Բերձորի միջանցքը փակելու հաջորդ նպատակն է ստիպել Հայաստանին ստորագրելու սահմանազատման, հետխորհրդային անօրինական սահմանների ճանաչում ենթադրող խաղաղության պայմանագիրը, որով կփակվի Արցախի ու Նախիջևանի հարցը և, իհարկե, նպատակն է, անտանելի հունաիտար վիճակ ստեղծելով արցախցիներին դուրս մղել իրենց հայրենի հողից կամ ստիպել ինտեգրվել Արբեջանին, ստանալ ադրբեջանական անձնագրեր, համաձայնել ստանալ ադրբեջանական գազ, ադրբեջանական հոսանք, սա Պուտին-Լավրովյան պլանի վերջին կետերի իրագործումն է, առանց որոնց պատերազմը դառնում է անիմաստ։

Պատերազմից հետո ռուսները և թուրքերը գետնի վրա ստացան մի իրավիճակ, որը եթե չամրագրեն իրավական առումով, ապա գետնի վրա ստեղծված «ստատուս-քվոն» կփոխվի»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում նպատակահարմար չեն, քանի որ կարող են սպառնալիք ընկալվել Ադրբեջանի և Թուրքիայի համար, արդյոք սա չի՞ նշանակում, որ հենց ՀԱՊԿ-ը կարող է զսպել այդ երկրների նկրտումները տարածաշրջանում՝ Գասպարյանը պատասխանեց, որ թուրքական բանակը ոչ միայն չի վախենում ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, այլև հենց Ռուսաստանն է վախենում Թուրքիայից և ենթարկվում թուրքական պահանջներին ու ամբիցիաներին, դրա վկայությունն է 44-օրյա պատերազմը, երբ Թուրքիան ներխուժեց տարածաշրջան, իսկ Ռուսաստանը դա հանդուրժում էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան