Ներքին 3 տարի առաջ - 16:11 11-01-2023

Կառավարության դիրքորոշումը վիրավորական է. Նազարյանը հեռացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովից

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ լքում է հանձնաժողովը։

Նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը հայտնեց` կառավարությունը մերժել է նախագիծը` վկայակոչելով բյուջեի վրա հավելյալ բեռը։

«Այս նախագծի ընդունմամբ զոհվածների ընտանիքներն այլևս գլուխ չեն ջարդի` մտածելու, թե ինչպես կամ ում օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցված հիփոթեքային վարկը, ինչպես են վճարելու բուժման ծախսերը, գույքահարկը, հողի հարկն ու կոմունալները։ Հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ կամ վախեր չունենան։ Իրանում նահատակների զավակներն ամենալավ բուհերում են սովորում»,- ասաց Նազարյանը՝ կառավարության դիրքորոշումն անվանելով վիրավորական և անհասկանալի։

Նա որոշել է տեղափոխվել պետաիրավական հարցերի հանձնաժողով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը