Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:11 11-01-2023

Արցախում առկա խնդիրը կարող է լուծվել ոչ թե տեխնիկական, այլ միայն քաղաքական ճանապարհով․ քաղաքագետ

Որևէ երկրի տարածք հատելու համար հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը պետք է նախ թույլտվություն ստանա այդ երկրից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով տեղական ու միջազգային տարբեր հարթակներում Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու ուղղությամբ ընթացող քննարկումներին։

«Կարելի է օդային միջանցք բացել, գետնի տակով էլ կարելի է միջանցք բացել։ Գետնի վրայով էլ կարելի է բացել։ Դրանք բոլորը տեխնիկական խնդիրներ են։ Ամեն ինչ էլ կարելի է բացել, եթե լուծվի քաղաքական խնդիրը։ Ադրբեջանը տրամաբանական հարցադրում է դնում։ Ասում է՝ եթե դուք ճանաչում եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, ապա կյանքի կոչեք այդ ճանաչումը։ Դա նշանակում է, որ բոլոր անվանումները պետք է ադրբեջանական լինեն, Ադրբեջանը պետք է կարողանա վերահսկել։ Ինքը պատրաստ է ճանապարհ տալ արցախցիներին և հայաստանցիներին, որ գնան ու գան, միանշանակ։

Բայց ինքն ասում է՝ դուք ճանաչեք դա, մեր պատկան մարմինները մտնեն հանքերում ստուգում իրականացնեն, դրանք մեր հանքերն են։ Հետո այդ հանքերի շահույթի մասը պետք է մենք վերցնենք։ Այսինքն, ինքը չի ասում, թե փակել է ճանապարհը, ասում է՝ դա արել է, որովհետև այնտեղ հանքերը շահագործվում են, վատ վիճակում են, վաղն արդեն կբացվի»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ դեպի Արցախ հումանիտար օգնություն կարող է տեղափոխվել միայն Ադրբեջանի համար ցանկալի պայմանների ապահովման դեպքում։ «Ադրբեջանը կարող է թույլ տալ, կարող է և թույլ չտալ։ Դա էլ է կախված այդ քաղաքական խնդրից։ Ինքը ճանապարհն ինքնանպատակ չի փակել։ Ինքը փակել է՝ կոնկրետ խնդիր լուծելու համար»,- ասաց նա։

Բոզոյանի խոսքով՝ եթե անգամ ենթադրենք, որ Ֆրանսիան որոշի մեկ ինքնաթիռ հումանիտար օգնություն մտցնել Արցախի տարածք՝ դա Արցախում առկա իրավիճակում որևէ բան չի կարող փոխել։

«Մեր հասարակությունը պետք է ճիշտ ու գրագետ ընդունի տեղեկատվությունը։ Պետք է ճիշտ հասկանա, թե խնդիրն ինչ է։ Տպավորություն է, որ մենք հախուռն խոսում ու աղմուկ ենք բարձրացնում Լաչինի միջանցքի բացման հետ կապված, բայց մենք այդ աղմուկից չենք կարողանում հասկանալ, թե որն է լուծումը։ Ինձ մոտ տպավորություն է, որ մարդկանց հետաքրքիր չէ, թե լուծումը որն է։ Մարդիկ, իհարկե, ուզում են լուծումը հասկանալ, բայց դրա համար փնտրում են տեխնիկական լուծումներ՝ օդային տարածքով գա, չգիտեմ՝ Բայդենը գա, ճանաչի, Պուտինը հաթաթա տալ ու նման բաներ։

Այսինքն՝ մարդիկ սպասում են, որ մի տեխնիկական հրաշք լինի, ադրբեջանցիները բացեն, արցախցիները գնան-գան։ Այդպիսի բան չի լինում։ Դա մեր հասարակության քաղաքական մտածողության պակասի խնդրի մասին է խոսում, որտեղ ես համաձայն եմ, որ մեղավորությունը միայն այս իշխանությանը չէ։ Մենք 30 տարի գոմ ենք սարքել մեր հասարակությունը, դրա համար էլ այսպիսի վիճակ է։ Դրա համար էլ չունենք մտածողություն»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ խնդիրը կարող է լուծվել ոչ թե տեխնիկական, այլ միայն քաղաքական ճանապարհով։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը ճանաչում է Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ նշանակում է, որ քաղաքական լուծումը հետևյալը կարող է լինել․ Արցախի իշխանությունը պետք է համակերպվի և հայտարարի, որ ինքը պատրաստ է ինտեգրվել Ադրբեջանի կազմի մեջ։ Այդպիսի բան հայտարարի՝ ճանապարհը կբացվի։

Կա նաև երկրորդ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանին վռնդում են իշխանությունից, գալիս է մեկ այլ մարդ, ինքը հայտարարում է, որ ինքը հավատարիմ է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերին, բայց մերժում է Պրահայի համաձայնությունը և չի դիտարկում Լաչինի միջանցքն ու Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Դրանից հետո արդեն կարող է սկսել բանակցային գործընթացը, և որտեղ արդեն բոլորի լեզուները կերկարեն։ Սա է խնդիրը»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի