Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:53 10-01-2023

Արցախի պետնախարարը ներկայացրել է երկու հիմնադրամների նորանշանակ տնօրեններին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հունվարի 10-ին Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սևակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, և հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, և հիմնադրամը պետք է դառնա այն կարևոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարել մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ և՛ վստահություն լինի, և՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն»,- նշել է պետնախարարը:

Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին՝ պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Ռուբեն Վարդանյանը առանձնահատուկ կարևորել է շրջափակման պայմաններում հիմնադրամի համակարգված և հետևողական աշխատանքը: «Գյուղատնտեսությունը մեզ համար կարևոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ և՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ որակն ու մաքրությունը, և՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,- նշել է պետնախարարը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները