Ներքին 3 տարի առաջ - 10:30 08-01-2023

​​​​​​​Դիմադրության ցանկացած դրսևորում Թուրքիայի կողմից արդեն իսկ դիտարկվում է խնդիր. թյուրքագետ

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում և հայկական աշխարհում հայ պարտվողական մտքի կողմնակիցները, որոնց ներկայացուցիչն են ներկայիս դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները, մշտապես, իսկ 2020 թ. կապիտուլիացիայից հետո առավել մեծ ծավալներով ու հետևողականությամբ տարածում են այն կեղծ պնդումը, որ «Թուրքիան հզոր պետություն է և անհաղթելի», հետևաբար, «անհրաժեշտ է զիջել, կատարել նրա բոլոր պայմանները և այդժամ կունենանք հանգիստ կյանք»։

Այս պնդումը ոչ միայն սխալ է այն պատճառով, որ հակասում է քաղաքական ու աշխարհքաղաքական պարզագույն իրողություններին (այն, որ պետությունները զիջելով ոչ թե հաղթում են, այլ աստիճանաբար փոքրանում ու վերանում, անհերքելի է), այլ նաև այն պարզ պատճառով, որ Թուրքիան թեև իսկապես կայացած ու մեծ հնարավորություններ ունեցող պետություն է, բայց ամենևին էլ ամենազոր չէ։ Եվ դրան դիմադրելու, ավելին՝ դրա հանդեպ պարբերաբար հաղթանակներ գրանցելու համար էլ կան հնարավորություններ։

Դիմադրության ցանկացած դրսևորում կամ դրա տեսական հնարավորություն մեր թշնամի Թուրքիայի կողմից արդեն իսկ դիտարկվում է խնդիր, քանի որ գրագետ դիմադրությունը միանգամից կոտրում է վերջինիս ամենազորության պատրանքը։ Վառ վկայությունը 2020-ից հետո Հայաստանում բողոքի նույնիսկ փոքրաթիվ ակցիաների հանդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության նյարդային արձագանքը։

Թուրքիան և դրա «դուստր» Ադրբեջանին հաջող դիմադրելու համար անհրաժեշտ են սակայն կամք և քաղաքական գրագիտություն, տարածաշրջանի իրողությունների սթափ իմացություն և հմուտ քաղաքականություն վարելու ունակ կադրեր։ Այս հատկանիշներին տիրապետող մարդիկ կան Հայաստանում և Սփյուռքում, բայց չկան իշխանության մեջ։ Ուրեմն մեզ մնում է միայն մեկ բան. այս «ամենազորության» պատրանքը համազգային ուժերով անհրաժեշտ է կոտրենք և մեր կարող լինելու հնարավորությունը ձևակերպենք նոր՝ ազգային իշխանության մեջ։ Սա հաջողությունների շղթան սկսելու միակ բանալին է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից