Ներքին 3 տարի առաջ - 13:32 05-01-2023

Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար

Անպտղության հաղթահարման ծրագիրը, որը մեկնարկել է 2020-ին այսուհետ բաց կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հիշեցնելով, որ պետության կողմից ֆինանսավորվող այդ ծրագրում առաջնահերթությունը մինչ օրս տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, և ընդգրկել է շահառուների փոքր խումբ։

«Կարծում ենք, որ այս ծրագիրը շատ սպասված է, որովհետև բավական շատ դիմումներ ունենք, որոնք հերթագրել ենք, ու կարծում ենք, որ ծրագրի ընդլայնման արդյունքում կկարողանանք բավարարել մեր քաղաքացիների պահանջարկը»,– ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում 2021-ին իրականացվել է հետազոտություն եւ պարզվել է, որ ունենք առաջնային անպտղության ցուցանիշների բարելավում, ինչը կապված է թե առողջապահական ծառայությունների հասանելիության, թե իրազեկվածության հետ:

Նախարարը նշեց, որ Հայաստանում երկրորդային անպտղության ցուցանիշների աճ կա, որի հաղթահարման համար նախարարությունը այս նախագծով հնարավորություն է ընձեռում սահմանամերձ բնակավայրերի այն ընտանիքներին, որոնք մեկ երեխա ունեն, դառնալ այս ծրագրի շահառու եւ ունենալ երկրորդ երեխան:

Նա տեղեկացրեց, որ 2020թ–ին Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում Հայաստանում 250 երեխա է լույս աշխարհ եկել։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ բացարձակապես բոլորին պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովում ենք այն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ արհեստական բեղմնավորումը, որ այդ ընտանիքներում երեխաներ ծնվեն. «Նախ պետպատվերով բուժում ենք իրականացնում անպտղության, հետագայում արդեն արհեստական սաղմնավորման տեխնոլոգիաներ ենք կիրառում ըստ անհրաժեշտության»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին կառավարությունն ընդունել էր անպտղության հաղթահարմանն ուղղված որոշում, ըստ որի սահմանվել է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

Մասնավորապես, այդ ծրագրից կարող էր օգտվել 5 խումբ` այն ընտանիքները, որտեղ զույգերից մեկն ունի հաշմանդամություն կամ զույգերից մեկը զինծառայող է, անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքները, սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներն ու զոհված զինհաշմանդամների ծնողները:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան