Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել
copy image url

Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել

Արտաքին 2 տարի առաջ - 21:44 04-01-2023
Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբբաս Մուսավին կանչվել է Թեհրան՝ ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդուլահիանի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Դեսպանի և ԱԳ նախարարի խորհրդակցություններն անց են կացվում Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական լարվածության աճի, անցկացվող զորավարժությունների ֆոնին։

Նշվում է, որ Մուսավին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների արդյունքները։