Ներքին 3 տարի առաջ - 17:23 04-01-2023

Ռուսաստանը բավականաչափ լծակներ ունի տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու համար․ Հայկ Նահապետյան

Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները մեսիջ է ուղղված հավաքական արևմուտքին, ինչպես նաև մեր հարևան Ադրբեջանին և Թուրքիային։ Այս մասին Oragir.News-ի զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ հայտարարությանն, ըստ որի՝ 2023 թ-ին ՀՀ-ում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։

«Այս զորավարժությունների վերաբերյալ նախօրոք հայտարարություններ չեն եղել, մասնավորապես, Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ այդ մասին չի խոսվել, հետևաբար, կարելի է ենթադրել, որ սա ոչ հերթական զորավարժությունն է»։

Նահապետյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվել էր օժանդակության փաստաթուղթ ստորագրել, որը 2 մասից էր բաղկացած։ «Մեկը քաղաքական գնահատականն է 2021 թ-ի մայիսից մինչև 2022 թ-ի սեպտեմբերի 14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ոտնձգություններին, մյուսը՝ Հայաստանին առաջարկվող ռազմական օգնության և ՀԱՊԿ դիտորդական առաքելության իրականացման մասին էր՝ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում։

Կարծում եմ, այս զորավարժությունները այդ երկու կետի տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Այդ փաստաթուղթն արդեն պատրաստ է, դրանց վերաբերյալ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բարձրաձայնել է, անցած տարեվերջին՝ ասելով, որ Հայաստանը կարող է ստորագրել այդ երկու փաստաթղթերից որևէ մեկը։ Մինչդեռ Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց այդ փաստաթղթերին»։

Նահապետյանը մասնավորեցրեց, որ խոսքը հայ-ադրբեջանական շփման գծում ՀԱՊԿ դիտորդների տեղակայման մասին է, որից հետո ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն իրականացնող ստորաբաժանումներն, ամենայն հավանականությամբ, կարող էին հայտնվել շփման գծում։

«Ռուսաստանն այդպիսով մեսիջ է ուղարկում նաև Հայաստանի իշխանություններին՝ առ այն, որ տարածաշրջանը իր կենսական ազդեցության տիրույթ է և որ ՌԴ-ն պատրաստ չէ որևէ մեկին զիջել այն, դրա մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգույի հայտարարությւոնը,՝ ՊՆ-ի և ԳՇ-ի համատեղ ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ, երբ ասվեց, որ Ռուսաստանը կշարունակի իր առաքելությունը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

Այսինքն, զորավարժությունները նաև մեսիջ են ՀՀ իշխանություններին, որ եթե Հայաստանի իշխանություններն անգամ չեն ցանկանան միանալ փաստաթղթերին, ապա Ռուսաստանը ունի բավարար չափով գործիքակազմեր և լծակներ, որպեսզի իր շահերը պաշտպանի այս տարածաշրջանում, առավել ևս որ այդ շահերը ուղղակիորեն համընկնում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի հետ և էական չէ, թե Փաշինյան Նիկոլը, Իլհամ Ալիևը կամ էրդողանը դրա հետ կհամաձայնեն, թե ոչ։

Ամեն դեպքում, ըստ ՀԱՊԿ կանոնադրությամբ՝ ՌԴ-ն կարող է զորավարություններ անցկացնել, այդ թվում՝ խաղաղապահ առաքելության համատեքստում, անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունները սիրահոժար կհամաձայնե՞ն դրան, թե ոչ, անգամ եթե ՀՀ ԱԳՆ նախարարը կամ վարչապետի պարտականությունները կատարող անձը իրենց գնահատականներով մեղադրանքի շեշտադրումներ կուղղեն ՌԴ-ին՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված, թե ոչ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում