Ներքին 3 տարի առաջ - 17:09 04-01-2023

Արցախը հանձնված է թշնամուն. Էդգար Ղազարյան

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախը հանձնված է թշնամուն. շրջափակման մասին խոսելը մեզ շեղում է բուն խնդրից
Պետք է ուղիղ նայել իրականության աչքերին։ Մենք ամենօրյա ռեժիմով անհանգստանում ու բարձրաձայնում ենք Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի փակ լինելու մասին՝ դա ներկայացնելով իբրև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում։

Փաստերի և պաշտոնական հայտարարությունների համադրությունն այլ բանի մասին են վկայում։ Արցախի շրջափակված լինելը և օրեցօր ահագնացող հումանիտար խնդիրները միայն հետևանքն են այն քաղաքական որոշումների, որոնք կայացվել են Բաքվում և Երևանում։

Հիմա միայն փաստերով։

«Լաչինի միջանցք» եզրույթը, որը պետք է հանդիսանար հուսալի և անվտանգ տարածք Արցախի և Հայաստանի միջև ցամաքային կապն ապահովելու համար սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այդ միջանցքը ոչ միայն ավտոմոբիլային ճանապարհ էր, այլ 5 կմ լայնությամբ ցամաքային տարածք, որով անցնում էր ավտոմոբիլային ճանապարհ, գազատար, էլեկտրահաղորդման գծեր, հեռահաղորդակցության մալուխներ, հայկական բնակավայրեր։

Ռուսական խաղաղապահ զորախումբը վերահսկողություն իրականացնելու պարտավորություն ուներ միայն «Լաչինի միջանցք»-ում, որի անվտանգության պարտավորությունը ստանձնել էր Ադրբեջանը։ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից «Լաչինի միջանցք» այլևս գոյություն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի և Իլհամ Ալիևի համատեղ բանավոր որոշմամբ այդ միջանցքը փակվել է, հայկական բնակավայրերը հայաթափվել են, մյուս ենթակառուցվածքներն, այդ թվում ավտոմոբիլային ճանապարհն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լաչինի միջանցքն ադրբեջանական վերահսկողության հանձնելու ոչ մի դրույթ ամրագրված չէր նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում, դրա կապակցությամբ ոչ մի նոր եռակողմ հայտարարություն չի ստորագրվել։ Դա հայ ժողովրդի թշնամիների հերթական ապօրինի բանավոր որոշման հետևանքն է։

Այդ հանցավոր գործարքը հաջողությամբ իրագործելուց հետո, դրանից մի քանի օր հետո, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստորագրել են մի փաստաթուղթ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարել է, որ դրա իրական և փաստացի բովանդակությունն այն է, որ Հայաստանը (Նիկոլ Փաշինյանը) ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ ԱԼիևի այդ որոշմամբ մասին պաշտոնապես հայտնել է նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հայկական կողմից (ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը) հերքում չի եղել այդ մասին, ավելին, եղել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու այլ ենթատեքստով բազում հայտարարություններ։

Հիմա, քանի դեռ Հայաստանում և Ադրբեջանում իշխանության ղեկին են Նիկոլ Փաշինյանը և նրա գործընկեր Իլհամ Ալիևը, նրանց ընկալումներում Արցախն Ադրբեջանի մաս է, հետևաբար, ոչ մի այլ երկիր և միջազգային կազմակերպություն չի ցանկանում առավել մեծ ներգրավվածությունն ունենալ ստեղծված իրավիճակում, քան հումանիտար բովանդակությամբ անարդյունք հայտարարությունները։ Այսինքն, ցանկացած այլ կողմի համար ընդունելի են այն պայմանավորվածությունները, որոնք ընդունելի են հակամարտության կողմերի, այն է` Ադրբեջանի և Հայաստանի համար։ Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ կողմերից որևէ մեկը փոխի իր մոտեցումն ու դիրքորոշումը։

Ակնհայտ է, որ դա Ադրբեջանը չի լինի, իսկ Հայաստանում՝ անհնար է դա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այսինքն, քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Արցախը մնալու է պաշարված։

Այս ամենին զուգահեռ առավել մեծանում են Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, որը նա հանգիստ կարող է իրագործել մինչ այժմ Հայաստանի տարածք ներխուժելուց հետո անպատիժ մնալուց հետո (Ադրբեջանը մարսել է 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի և 14-ի Հայաստանի նկատմամբ հարձակման և տարածքներ զավթելու գործողությունը) ձեռքերն ազատ են նոր պատերազմ հրահրելու համար, ինչի մեծ հավանականության մասին վերջին անգամ պաշտոնապես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թվականի տարեվերջյան ՀՀ կառավարության նիստում։

Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ծրագրերն ու պայմանավորվածություններն ընթանում են սահմանված ճանապարհային քարտեզին և ժամանակացույցին համապատասխան։ Դրանք խափանելու միայն մեկ, բացառիկ հնարավորություն գոյություն ունի՝ Նիկոլ Փաշինյանի վռնդել իշխանությունից, հակառակ պարագայում ոչ միայն կշարունակվի Արցախի պաշարում, այլև այդ վիճակում կհայտնվի ողջ Հայաստանը։

- 2022 թվականի օգոստոսի 26, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև տիկնոջ ծննդյան օրը հայաթափվել է Լաչինի միջանցքում գտնվող հայկական Աղավնո գյուղը,

- 2022 թվականի սեպտեմբերի 21․ Իլհամ Ալիևը գտնվել է Բերձոր քաղաքում և նոր հոխորտանքներ ու սպառնալիքներ տեղացել Արցախի և Հայաստանի հասցեին,

- 2022 թվականի հոկտեմբերի 6․ Պրահայում ստորագրվել է քառակողմ հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն»,

- 2022 թվականի հոկտեմբերի 31․ Սոչիում ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով վերահաստատվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ընդունելու փաստը,

- 2022 թվականի նոյեմբերի 9․ Իլհամ Ալիևը Շուշիից հանդես է եկել սպառնալիքներով նոր հայտարարությամբ։

- 2022 թվականի դեկտեմբերի 11․ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, որը փակ մինչ օրս

- ․․․»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է