Ներքին 3 տարի առաջ - 13:47 04-01-2023

Արցախի խանութներում արդեն ձեթ, շաքարավազ, ձավարեղեն, մակարոնեղեն չկա, բայց դա չէ հիմա մարդկանց առաջնային մտահոգության առիթը․Մետաքսե Հակոբյան

Արցախն արդեն 24 օր է շրջափակման մեջ է։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Արցախում երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետասքե Հակոբյանն ասաց, որ խանութերում արդեն առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ են պակասում՝ ձեթ, շաքարավազ, ձավարեղեն, մակարոնեղեն։ «Հարցն այն է, որ 2 ամսվա խանութների պահեստավորած ապրանքը տեղափոխվել է մարդկանց տուն։ Ամբողջ խնդիրն այն է, որ ինչ-որ խումբ կա, որ չի հասցրել առևտուր անել։ Սա, իհարկե, անհանգստացնող է, հատկապես որ իշխանությունները չեն կարողանում սնունդի մատակարարումը այնպես կազմակերպել, որ սնունդը գնա այն մարդկանց տուն, ովքեր առևտուր չեն հասցրել անել։ Չկա որևէ երաշխիք, որ երբ նոր խմբաքանակ է հայտնվում խանութներում՝ դրանցից չեն օգտվում են էլի նույն այն մարդիկ, որոնց տանը արդեն պահեստավորված բավականաչափ սնունդ կա»։

Հակոբյանը նշեց, որ կենցաղային այս խնդիրներին զուգահեռ՝ մարդկանց անհանգստությունը մեծանում է, թե մինչև երբ և ինչ հանգուցալուծում կստանա այս իրավիճակը։ «Արդեն մարդկանց մեջ մեծանում է անհանգստությունը, որ այս ամենը տանում է Սյունիքի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումների իրականացմանը, Արցախի հանձնմանը։ Այսինքն, մարդիկ ավելի շատ անհանգստացած են, որ իրենք այսօր այս զրկանքները կրում են, բայց արդյունքում իշխանությունները իրենց թիկունքում էլի ինչ- որ բան կհանձնեն ու հերթական անգամ պարտության կտանեն երկիրը։

Միաժամանակ, անհանգստացնող է այն, որ Արցախի իշխանությունները կարծես լուռ են, այսինքն, չկան հստակ ձևակերպումներ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, էլի առկա է էդ վախը, կամակատարի կեցվածքը, դա է անհանգստացնում ժողովրդին։

Միաժամանակ, ժողովուրդն իրական ինֆորմացիային չի տիրապետում։ Ստացվում է, որ հենց Արցախի իշխանություններ են խուճապ առաջացնում ժողովրդի մեջ՝ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելով, լռելով, Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունք չարտահայտելով ու պահանջելով միջազգային հանրությունից, ՌԴ իշխանություններից։ Մինչդեռ, Հայաստանի կառավարության նկատմամբ որևէ պահանջ չկա ու հիմա էլի գոռում-գոչում են, որ իրենք գործընկերներ են։ Այ սա է, որ բոլորին մտահոգում է։ Եթե սկզբի օրերին մարդկանց կենցաղն էր հետաքրքրում ու անհանգստացնում, հիմա դա չէ, որ առաջնային մտահոգության առիթ է»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»