Ոստիկանները մեկ այլ կնոջ դանակահարած, դատվածություն ունեցող կնոջը տեղափոխել են Կումայրիի բաժին
copy image url

Ոստիկանները մեկ այլ կնոջ դանակահարած, դատվածություն ունեցող կնոջը տեղափոխել են Կումայրիի բաժին

Ներքին 2 տարի առաջ - 23:03 03-01-2023
Ոստիկանության Կումայրիի բաժինը հունվարի 1-ին տեղեկություններ է ստացել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:

«Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: