Ներքին 3 տարի առաջ - 19:22 03-01-2023

Հայաստանը հետաքրքրված է Սու-30 ինքնաթիռների հետ կապված Հնդկաստանի փորձով․ IDRW

Ռուսաստանից Հայաստանի ձեռքբերած Սու-30 ինքնաթիռները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ օդ չբարձրացվեցին: Այդ պատճառով ՀՀ ՌՕՈւ-ը կտրուկ քննադատության արժանացավ։ Այս մասին գրել է հնդկական Indian Defence Research Wing հարթակը։

Ըստ հոդվածի՝ պատճառներից մեկն այն էր, որ այդ ժամանակ հայ օդաչուները բավարար պատրաստված չէին, եւ Հայաստանը չի կարողացել նրանց համար մինչեւ պատերազմը հրթիռներ ձեռք բերել։

Ըստ IDRW-ի՝ հայկական Սու-30-ը որպես համակարգ օգտագործել է միայն չկառավարվող հրթիռներ։ Հայկական կողմն այժմ նախատեսում է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝ սեփական օդուժը ստեղծելու համար, եւ այդ առումով ակնկալում է Հնդկաստանի օգնությունը։

Հոդվածում ասված է, որ կողմերը կարող են գործակցել՝ սկսած օդաչուների պատրաստումից մինչեւ Սու-30-ը հնդկական արտադրության զենքով հագեցում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»