Արտաքին 3 տարի առաջ - 20:15 02-01-2023

Եվրահանձնաժողովի ղեկավարը խոստացել է օգնություն և հանդիպում Ուկրաինայում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս տարվա առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և խոստացել շուտով ժամանել Ուկրաինայի տարածք և հանդիպել նրա հետ։ Այդ մասին նա հայտնել է հունվարի 2-ին Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այս ձմեռ մենք ձեզ կաջակցենք գեներատորներով, լամպերով, հովանոցներով, դպրոցական ավտոբուսներով։ Եվ մենք շարունակում ենք մեր հզոր ֆինանսական օգնությունը։ Շուտով մենք կսկսենք տրամադրել մեր 18 միլիարդ եվրո աջակցության փաթեթը ամսական տրանշներով: Ես անհամբեր սպասում եմ մոտ ապագայում Ձեզ կրկին տեսնելու Ուկրաինայում»,- ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՀ ղեկավարը նաև խոստացել է Ուկրաինային աջակցություն Եվրամիությունից «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան