Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 16:33 02-01-2023

«Էլիտար» ինքնահռչակների կողմից արժեզրկվեց գիրքը, գիտությունը, արվեստը․ մշակութային տարվա ամփոփում 2022

«Իմ և մեր իրականության մշակույթը շատ տարբեր են, նրանք օտարվեցին իրարից այն ժամանակ, երբ երկրի սահմանները սկզբում տրորվեցին համասեռամոլների, աղանդավորների, թմրամոլների ապա ազգ ու ավանդույթ չճանաչող կիսագրագետ ու միանգամից «էլիտար» ինքնահռչակների կողմից սկսվեց արժեզրկվել գիրքը, գիտությունը, արվեստը, իսկ ազգայնականությունը համարվեց կեղծ կատեգորիա»: Անցնող տարվա մշակութային զարգացումների, բացթողումների և այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցել է բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուզան Ասատրյանի հետ։

Խոսելով անցնող տարվա ընթացքում հասարակական շրջանակներում մշակույթի նկատմամբ արձագանքի մասին՝ Ասատրյանը նշում է․ «Բարոյալքված հասարակությունը բարձր արվեստ չի երկնում, ընդհակառակը` հասարակության դեգրադացիա է տեղի ունենում, որի պատճառով, ռազմարվեստի պատվավոր հայ ազգը պարտվեց վերջին 30 տարվա ընթացքում: Երբ Անգլիայի վարչապետ Չերչիլին հարցնում են, թե ինչու է այդքան մեծ գումար հատկացվում մշակույթին, նա պատասխանում է. «Իսկ ձեր կարծիքով ինչու ենք պատերազմներ մղում...»։ Մշակույթը ազգի հայելին է, հավերժության ձեռագիրը, չկա մշակույթ, չկա ազգ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մեկ գիշերում թալանվեցին Իրաքի պատմական թանգարանի բացառիկ գանձերը, որոնց մեծ մասը շումերական ծագում ուներ, ինչու բնաջնջվեցին Նախիջևանի տասը հազար խաչքարերը, եկեղեցիներն ու թանգարանները, ինչու է հիմա Ադրբեջանի կողմից եկեղեցիների պատերից քերվում հայերեն գրառումները։ Ճանաչել ու հարգել ազգային մշակույթը, նշանակում է ճանաչել ու սիրել սեփական հայրենիքն ու նրա բնիկներին, իսկ եթե ոչ` կլինի այն, ինչ ցուցադրվեց հրապարակի մետրոյի շատրվանների կողքին: Մշակույթը ամենամեծ ուսուցիչն է, այնուամենայնիվ հեռուստատեսային բեմադրություններ որքան ասես, երաժշտական հանդիսություններ, նույնիսկ` միջազգային «Մանկական Եվրատեսիլ»»։

Խոսելով անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած մշակութային իրադարձությունների մասին՝ բանաստեղծուհին նշում է․ «Նոր տպագրվող գրքերը, նկարիչների ցուցահանդեսները ինձ վրա մութ գիշերներին կայծկլտացող աստղերի հիշողություն թողեցին, որովհետև իմ մշակույթը երկրիս ճշմարիտ անվտանգությունն է, անպատերազմ ու ապահով երկնքի տակ ապրող մանուկներն են, հումանիտար աղետի մեջ հայտնված Արցախի մեր հայրենակիցներն են, նրանց 30 հազար մանուկները»։

Հարցին, թե մշակույթը մեր օրերում ինչպիսի պայմանների առկայությամբ կարող է վերելք ապրել, Ռուզան Ասատրյանը նկատում է․ «Կյանքը շարունակվում է և մեր մշակույթը կծաղկի այն ժամանակ, երբ երկրի զավակները կրկին կդառնան մարտարվեստի առաջամարտիկներ»։

Ամփոփելով Ռուզան Ասատրյանը նշում է. «Հայն իր գոյությամբ ոգեղեն անհատականություն է, որպես ազգ, նրա գոյությունն ինքնին մշակույթ է, հպարտ լինենք, որ հայ ենք ծնվել»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի