Ներքին 3 տարի առաջ - 14:07 02-01-2023

Ադրբեջանը նպատակ ունի Արցախից բռնազավթված հայկական շրջանները դարձնել ռազմականացված գոտիներ․ իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում սնապարծորեն հայտարարել է, թե Արցախի Հանրապետությունից բռնազավթված Կովսականում արդեն բնակեցվել է մեկ գյուղ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Շատ մեղմ ասած, առանձնապես մեծ հաջողություն չէ՝ երկու տարում ընդամենը մեկ գյուղ 41 վերաբնակիչ ընտանիքով, եթե չասենք՝ ընդհանրապես ձախողում նավթադոլարային «առևտրականի» համար։

Մինչդեռ նույն ժամանակահատվածում բռնազավթված հայկական հողերում կառուցվել է երկու օդանավակայան, որոնցից մեկը՝ Վարանդայինը, ունակ է ընդունելու ծանր ինքնաթիռներ։

Ստացվում է, որ 41 ընտանիքով մեկ գյուղի համար կառուցվել է երկու օդանավակայան, ինչը անիմաստ է, եթե գոըծընթացը չդիտարկենք այլ անկյունից։

Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախից բռնազավթված հայկական շրջանները նպատակ ունի ոչ թե արագ վերաբնակեցնելու, այլ դարձնելու ռազմականացված գոտիներ՝ Հայաստանի և Իրանի դեմ գործողությունների հեռագնա նպատակով, ընդ որում՝ այդ տարածքներ ներգրավելով արտատարածաշրջանային ուժերին։

Ըստ այդմ, ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի, և իբր խաղաղության դարաշրջանի մասին հավաստիացումները սին ու վտանգավոր պատրանքներ են, իսկ Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքի ձևավորումն ու գործարկումը կենսական անհրաժեշտություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա