Ներքին 3 տարի առաջ - 22:02 30-12-2022

Հույս ունենք, որ հայաստանյան իշխանությունները ի վերջո կսկսեն մտածել Արցախի մասին․ ԱՀ ԱԺ պատգամավոր

«Վիճակը գնալով ավելի խորհանում է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով Արցախում տիրող իրավիճակի մասին հարցին։

Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ կանգնած են հումանիտար աղետի առջև։

Խոսելով խանութներում տիրող իրավիճակից և պարենային պաշարներից՝ Գալստյանն ասաց. «Խանութներում պակասություն կա, բայց չի սպառվել, կոնկրետ ապրանքների տեսականի կա, որ սպառվել է։ Մեշոկով, շատ քանակությամբ ապրանքներ չեն վաճառվում»։

Խոսելով արդեն տևական ժամանակ շարունակվող պայքարից և բանակցություններից, որոնք տարվում են, Գալստյանն ասաց. «Առայսօր արդյունք չի եղել, բայց ասել՝ չեն տալու, չի լինելու, ճիշտ չէ»։

Խոսելով հետագա պլաններից՝ Գայստյանն ասաց. «Պլանն այն է, որ մենք պետք է պայքարը շարունակենք և չգնանք Ադրբեջանի պահանջները բավարարելու, զիջողական և կրավորական կեցվածք չպետք է ընդունենք։ Չընդունելով և մաքսիմալ մեր պաշարները օպտիմալ օգտագործելով՝ դիմադրել և հույս ունենալ, որ հայաստանյան իշխանությունները ի վերջո կսկսեն մտածել Արցախի մասին»,- ասաց նա։

Գալստյանն ասաց, որ բնակչության մեծ մասը չի ցանկանում զիջումների գնալ, բայց կան մարդիկ, ովքեր, օգտվելով առիթից, ցանկանում են պառակտել ժողովրդին։

«Բնակչության տրամադրությունը տարբեր է․ հիմնականում տրամադրված են պայքարելու, կան որոշ շրջանակներ, ովքեր, օգտվելով առիթից, փորձում են պառակտում մտցնել, ժողովրդի էմուցիաների վրա խաղալով՝ փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել, որը վնասում է ընդհանուր գործին»,- ասաց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ