Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:04 30-12-2022

Արցախի պետական նախարարը տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ամփոփելով անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր:

«Մենք բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի կանգնելու մարդկանց պատրաստակամությունը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որոնք այս իրավիճակում չեն կորցնում իրենց ոգին, չեն փոխում իրենց պատկերացումներն Արցախի անկախության ու ապագայի վերաբերյալ և շարունակում են արժանապատիվ կանգնած մնալ իրենց հողի վրա»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին՝ բարդ պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Դիմելով առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նորանշանակ նախարարներին՝ նա ասել է, որ այս իրավիճակում շնորհավորելն այնքան էլ տեղին չէ, փոխարենը, թերևս ավելի ճիշտ է շնորհակալություն հայտնել պատասխանատվություն ստանձնելու համար:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած շրջափակմանը՝ նախաձեռնված բարեփոխումները շարունակվելու են.

«Իհարկե, այլ կերպ էինք նախատեսում իրականացնել այս ամենը, սակայն նոր իրողությունները նոր մոտեցում են պահանջում: Պետք է որոշումներ կայացնենք ու քայլ առ քայլ առաջ գնանք»:

Անդրադառնալով ֆինանսատնտեսական իրավիճակին՝ նա նշել է, որ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով գնալով ծանր վիճակում է հայտնվում տնտեսությունը: Պետնախարարը նկատել է, որ այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու:

«Չնայած այս դժվարություններին՝ մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,-ընդգծել է նա:
adv_banner

Ամենից շատ դիտված

17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում
18:01 Էդ ունենք, դրանով ենք սպասարկում․ Աջափնյակի հարկայինում քաղաքացիները ժամերով սպասում են
08:03 Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. Ժողովուրդ
20:47 Օձի 5 խայթոցից հետո տղամարդը ողջ է մնացել
22:39 Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է․ համայնքապետը հերքում է
18:15 ՀՀ-ում լիքը ադրբեջանցիներ են. հարցում՝ բնակեցնելու մասին
18:00 9-ից մինչև 29 մլն դրամ․ ԵՊՀ ռեկտորն ուսանողների վճարած գումարներից շռայլորեն դրամաշնորհներ է բաժանում