Ներքին 3 տարի առաջ - 10:33 30-12-2022

Ինչո՞ւ հեռացավ Ստեփան Միքայելյանը և ո՞վ կլինի հաջորդը

Ինչպես հայտնի է՝ Ստեփան Միքայելյանը վերջերս հրաժարական է ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից, մի քանի ամսից նա կհեռանա նաև դատական համակարգից, քանի որ լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքը:

Թեև Միքայելյանը չէր պատճառաբանել իր որոշումը, սակայն Oragir.News-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք, որ Միքայելյանը ամենեևին մտադիր չի եղել հրաժարական ներկայացնել:

ԲԴԽ նախկին ղեկավարներ Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո անգամ երբ նրան հարցրել են հրաժարական ներկայացնելու մասին, վերջինս կտրուկ հերքել է լուրերը:

Այժմ հրաժարական տալու պարտադրանքը եղել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից «ջհանգիրյանամոլներից» ազատվելու քաղաքականության շրջանակներում:

Այս ամենի մեջ դեր է ունեցել նաև աղմակահարույց ձայնագրությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ առաջիկայում նույն գծի շրջանակներում հնարավոր է հրաժարական ներկայացնի նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ իրավաբան-գիտնական Դավիթ Խաչատուրյանը: Նա ևս «ջհանգիրյանամոլ» է, դրանից բացի՝ խիստ լարված հարաբերություններ ունի Կարեն Անդրեասյանի հետ:

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան