Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:57 29-12-2022

Չնայած շրջափակմանը՝ մեր նպատակները նույնն են. Արցախի պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանին, ով մինչ այս Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենն էր, պետնախարարը ընդգծել է շրջափակման պայմաններում հիմնադրամի և նրա ղեկավարի շուրջօրյա ծանրաբեռնված աշխատանքը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Տիգրան Առստամյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու և ոլորտը ղեկավարելու համար:

«Ոլորտային բարեփոխումները շարունակվելու են, և Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պետք է սերտ աշխատանք իրականացնեն, որպեսզի ապահովենք զարգացումը: Հիմնադրամը դարձնելու ենք ոլորտի շարժիչ ուժը, որովհետև գյուղատնտեսությունը մեր երկրի ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ասել է պետնախարարը:

Ներկայացնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Սուրեն Գալստյանին՝ Ռուբեն Վարդանյանը հատուկ ընդգծել է նախարարության դերը, որի համակարգման ներքո են գտնվում մի շարք կարևոր ուղղություններ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Բեգլարյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Ըստ աղբյուրի՝ պետնախարարը նկատել է, որ թեև շրջափակումը փոխել է նոր կառավարության ձևավորման ու նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, բայց սահմանված նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը: «Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին