Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:14 29-12-2022

Իշխանությունը խուսափում է խոստովանել՝ ինչու այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանությունն ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչու այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանց միացած ճնշումն է։

Իհարկե իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։

Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։
Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովել։

Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչի այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից