Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:18 29-12-2022

Իշխանությունը՝ իր խարդավանքներին գերի․ Բրյուսովի ռեկտորի ընտրությունը չեն մարսում

Իշխանությունը ոչ մի կերպ չի մարսում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրությունը: Այդ «հողի» վրա անգամ ԿԳՄՍՆ նախարարը, փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը ազատվեցին պաշտոններից, վերջինս այժմ էլ հրաժարվում է ստորագրել նիստի արձանագրությունը:

Ինչպես հայտնի է՝ Բրյուսովի ռեկտորի ընտրության առնչությամբ նաև քրեական վարույթներ են նախաձեռնվել: Մեզ հայտնի դարձավ, որ վարույթների պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողներից մեկի բացակայության պայմաններում մեկ այլ ուսանող է քվեարկել։

Սակայն, հարց է առաջանում, եթե նման «կեղծիք» է եղել, ինչու հենց նիստի ժամանակ հոգաբարձուների խորհրդի մյուս անդամները չեն բարձրաձայնել, ստացվում է՝ նրանք մասնակից են եղել այդ կեղծիք են, հետևաբար՝ քրգործ պետք է հարուցվի ոչ թե մեկ անդամի, այլ բոլորի դեմ։

Երկրորդ խնդիրը՝ ռեկտորը ընտրվել է 2 ձայն ավել ստանալով, հետևաբար նույնիսկ այդ մեկ «կեղծված» քվեն չեղարկելը չի կարող ռեկտորի ընտրության վրա ազդել։

Մի խոսքով՝ իշխանությունը գնալով ավելի է խճճվում Բրյուսովի ռեկտորից ազատվելու իր նոր խարդավանքները հյուսելիս, միթե դրանից հեշտ չէ՞ր հաշտվել այդ իրականության հետ և ընտրությունը ներկայացնել «ժողովրդավարության, ազատ ընտրության» լակմուսի թուղթ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը